Հայերի ստեղծած ճապոնական քաղցր հաց

Հայերի ստեղծած ճապոնական քաղցր հաց

Share

Մենք արդեն ունենք հայի կողմից ստեղծված ճապոնական քաղցր հացը՝ «մերոն պան»-ը պատրաստելու և փորձելու հնարավորություն։ «ԻՐՈՀԱ» հայ-ճապոնական կրթական և մշակութային փոխանակման կենտրոնի նախագահ Ruzan Khojikyan-ը թարգմանել է «մերոն պան»-ի բաղադրատոմսը, որը կարող եք տեսնել ստորև.

Բաղադրիչներ (8 հատի համար)
■Բուլկիի խմոր
Ալյուր… 200 գ
Աղ … 3գ
Շաքարավազ … 15 գ
Չոր խմորիչ … 3գ
Կարագ … 15 գ
Կես ձու հարած ջրի մեջ: Այս երկուսի ընդհանուր ծավալը պետք է կազմի 135մլ
■Թխվածքաբլիթի խմոր
Ալյուր… 90 գ
Նուշի ալյուր … 30 գ
Կարագ … 40 գ
Շաքարավազ … 50 գ
կես ձու
(մի քիչ կաթ, եթե պահանջը զգացվի)

Պատրաստման եղանակ
Թխվածքաբլիթի խմոր (այստեղ՝ բլիթ: Նման է գաթայի խորիզին, բայց ոչ թե միջուկ է ծառայում, այլ ծածկաշերտ)
1. Սենյակային ջերմաստիճանի կարագին ավելացնել շաքարավազ եւ տրորել այնքան, մինչեւ սպիտակի:
2. Հարած ձուն բաժանել 3 մասի եւ մաս-մաս ավելացնելով լավ հարել:
3. Ավելացնել մաղած ալյուրը, նշի ալյուրը (եթե կա) եւ կտրելու շարժումներով խառնել գդալով կամ բահիկով: Ըստ ցանկության կարող եք նաեւ մի փոքր վանիլ ավելացնել:
4. ※Եթե միայն ձվով բլիթի խմորը փշրվում է, մի քիչ կաթ ավելացնել, այնքան, որ դառնա միատարր փափուկ զանգված:
5. Ստացված զանգվածը փաթաթել սննդային թաղանթով եւ դնել սառնարան:
Բուլկու խմոր
1. Թասի մեջ ալյուր, ալյուրի վրա լցնել մի կողմից՝ աղ, մյուս կողմից՝ շաքարավազն ու խմորիչը: 2. Խմորիչի կողմից ավելացնել ջուր+ձու զանգվածը եւ լավ խառնել բահիկի կամ գդալի օգնությամբ, մինչեւ ալյուրի գնդիկները հարթվեն:
3-6. Խմորը տեղափոխել սեղանի վրա եւ լավ հունցել:
7. Հարթ, միատարր խմոր ստանալուց հետո սենյակի ջերմաստիճանի կարագը տրորելով հունցել խմորի մեջ:
8. Երբ կարագը լավ կներծծվի խմորի մեջ եւ զանգվածը նորից միատարր ու հարթ կդառնա, նրբորեն ձգելով բացել խմորը, եւ եթե ձգված տեղում թաղանթ է գոյանում՝ խմորը պատրաստ է:
9. Խմորը գնդել, դնել թասի մեջ, սննդային թաղանթով ծածկել եւ թողնել հանգստանա այնքան ժամանակ, մինչեւ գնդի մեծությունը մոտավորապես կրկնապատվի:
10. ※առկայության դեպքում խմորը կարելի է դնել հանգստանալու էլեկտրական հացթուխ սարքի մեջ:
11. Հասունանալուց հետո խմորը մատով սեղմել : Եթե գոյացած փոսիկը հետ չի ձգվում, ապա խմորը բավարար չափի է հասունացել:
12,13. Խմորը տեղափոխել սեղանի վրա, վրահունց անել (որ մեջը օդ չմնա), բաժանել 8 փոքր գնդերի, կրկին ծածկել սննդային թաղանթով եւ մոտ 15 րոպե թողնել հանգստանա:
14. Քանի դեռ գնդերը հանգստանում են, սառնարանից հանել թխվածքաբլիթի խմորը, նույնպես 8 մասի բաժանել եւ գնդել:
15. 15 րոպե անց խմորի գնդիկները եւս մեկ անգամ վրահունց անել, օդը հանել եւ նորից գնդել: 16. Խորիզի գնդերը գրտնակով բացել՝ խմորի գնդերից մի քիչ մեծ տրամագծով: Ավելի հեշտ կլինի, եթե այս գործողությունը յուղաթուղթ (калька) վրա անեք:
17. Խմորի գունդը վերեւից ծածկել թխվածքաբլիթի խմորով (այնպես, որ վերեւի կիսագունդը պատված լինի թխվածքաբլիթի խմորով):
18. Շաքարավազով պատել:
19. Վրան դանակով կամ բահիկով ցանցաձեւ գծանախշեր անել:
20-21. Շարել ջեռոցի սկուտեղի վրա, սննդային թաղանթով ծածկել եւ թողնել մի փոքր հասունանա:
22. Թխել 190 աստիճան ջեռոցում 14-15 րոպե:
ՊԱՏՐԱՍՏ Է:
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ ☺️