Դեպի Ճապոնիա (Տոկիո) FOODEX 2019 ցուցահանդես

Դեպի Ճապոնիա (Տոկիո) FOODEX 2019 ցուցահանդես

Share

Հարգելի գործարարներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի մարտի 5-ից – 8-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում տեղի է ունենալու FOODEX JAPAN ցուցահանդեսը, որը հանդիսանում է Ասիայի ամենախոշոր ցուցահանդեսներից մեկը և նվիրված է Ճապոնիայի և ամբողջ աշխարհի սննդի և խմիչքի ցուցադրությանը:

Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը այս տարի ստանձնել է ցուցահանդեսի կազմակերպչական հարցերը և ցանկանում է միասնական տաղավարով   ցուցադրել հայ արտադրողների որոշակի նորույթ ներկայացնող վերամշակված սնունդ և գյուղատնտեսական ապրանքներ: Տաղավարի ծախսերը մասամբ հոգալու է դեսպանությունը

Հայաստանի ՓՄՁԶԱԿ հիմնադրամը կաջակցի ընտրված մասնակիցներին ցուցահանդեսի կայքում գրանցման, ինչպես նաև այլ նախապատրաստական աշխատանքների հարցերում:

Այն գործարարները,ովքեր ցանականում են մասնակցել վերոնշյալ ցուցահանդեսին և պատրաստ են հոգալ իրենց 
ճանապարհածախսը,կացության ծախսերը,չպես նաև ֆինանսական որոշակի ներդրում ունենալ տաղավարի
վարձակալության և ձևավորման հարցում (շուրջ 1000 ԱՄՆ դոլար), խնդրում ենք լրացնել դիմումը ևանձնական նամակով ուղարկել karapetyanm@smednc.am էլ․հասցեին և կրկնօրինակում (copy-ում)  դնել  expo@smednc.am էլ․հասցեն կամ զանգահարել ՓՄՁԶԱԿ հիմանադրամ 012 54 16 48 (23 ներքին): Մասնակիցների ընտրությունը կկատարվի ելնելով դիմումների առաջնահերթությունից: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է փետրվարի 8-ը:

նյութը վերցված է՝ goo.gl/GKWbAe