Անգլերեն բանաստեղծություն, որը թարգմանվել է 19 լեզուներով, այդ թվում հայերեն, ճապոներեն

Share

Ծովանկար իմ մօր օրուայ մասին

Յովհաննես Ի. Փիլիկեան

picture  of Artsvi Bakhchinian

Artsvi Bakhchinian – Book Concept and Edition. Project Manager and Publisher. Translation into Literary Eastern Armenian, and Russian. The son of Henrik Bakhchinian. one of Armenian’s most prominent scholars and translators (into Armenian) of French Literature. Artsvi has assumed his father’s mantle as the leading Researcher, as well as translator of Poetry and Prose.
Born and bred in Yerevan, the capital city. Artsvi Bakhchinian is also a creative artist of his own; a writer, and author of several innovative books on the history and the legacy left to world culture by persons of Armenian origin. specifically in Film. Dance, and the creative arts. A consum-mate Scholar. Amyl’s knowledge of the Armenian Diaspora is encyclopedic.

ARMENIAN

Թարգմանութիւնն անգլերէն բնագրից՝ Արծուի Բախչինեանի

Հին կելտերը հաւատում էին (եւ նրանց ժամա­նակակից յետնորդ իռլանդացիները, ուեւսցիները եւ շօթլանդացինևրը շարունակում են հաւասալ), որ մեծ բանաստեղծները կեանքի մեծ փիլիսոփաներն են: Պրոֆէսոր Յովհաննէս Փիլիկեանի՝ դա­սական գրականութեան վկայակոչումներով հարս­տացած եւ յիշարժան տողերով լեցուն նոր պատ­մողական բանաստեղծութիւնը, թւում է, այս խորա­թափանց հասկացութեան վկայութիւնն է: Այն իւրօրինակ կերպով ոգեկոչում է Մայրերի օրը ան­փարատ տխրութեան եւ գգացմունքայնուրեան ող­բերգական զգացումների մի ամբողջութեամբ, որը, սակայն, ի վերջոյ փոխակերպւում է յաղթական երգի՝ ընդդէմ Մահուան, թերեւս վերջի ամենացն- ցոդ բառերով, որ երբեւիցէ գրուել են անգլիական պօէզիայի պատմութեան մեջ եւ որը ես կարող եմ մէջբերել որոշ յուզմունքով. Հնձուոր Մահուան աւանդական միջնադարեան պատկերը դառնում է Ասւոծոյ պոստմոդեռնիստական կեանքի հնձող-բռնաբարող, մի ապշեցուցիչ փիլիսոփայական բացայայտում, որն րնթերցողը չի կարող մոռանալ:

ՍԻՄՈՆ ԱՅՆԵՃԵԱՆ
«Կիպրահայեր» համացանցային
հանդէսի խմբագիր

ՅՈՎՀԱՆՆԷՍ Ի. ՔԻԼԻԿԵԱՆ

ԾՈՎԱՆԿԱՐ ԻՄ ՄՕՐ ՕՐՈՒԱՅ ՄԱՍԻՆ

Քլարիսին, որն առաջինը կարդաց այս
բանաստեղծութիւնը

Ես չիգիտեմ թէ բոլոր տղամարդիկ եւ կանայք
Նոյն կերպ են մահանում արդեօք

Սպասելով եւ յուսալով որ կրկին տուն կգայ
Ես համոզուած էի որ բժիշկնները լրիւ սխալւում են

Նա չունէր հիւծող հիւանդութեան եւ ոչ մի նշան
Երբեք չէր ծխել, ալկոհոլ չէր խմել ողջ կեանքում

Նա շատ առողջ տեսք ունէր եւ իմաստուն էր
կոնֆուցիականօրէն
Միայն տարիքոտ էր մի քիչ

Մա ֊մա հո-գիս սիրում էր հոգուս հետ խաղալ
Յաճախ սառը ջուր լցնել իմ հեդինակաւոր
համոզմունքներին

«Տղաս հիմա ըսէ՜ նայիմ
Այս վայրկեանիս ի՞նչ կայ սիրտիս մէջ
Կրնա՞ս գիտնալ»

Նրա միտքն իր սրտում էր, ես այդքանը գիտէի
«Ո՞վ կրնայ ըսել, թէ ինչ կայ մէկու մը միտքին մէջ»

Ինչպէս Երկրի, այնպէս էլ հանդերձեալ աշխարհի
մասին իրենց պատկերացումներում
Անտիկ մարդիկ Ծովի եւ նրա ափերի մասին
մտածում էին որպէս մի փոխաբերական պատկերի
Ահարկու Խարոնը մեռած հոգիները տեղափոխում էր
«միւս ափ»

Ես քաւարար չգիտէի թէ որքա՜ն իրաւացի էին
հին յոյները

Ես մահի չափ վախեցել եմ մահից
Ուղի՝ս եմ փոխել’ խուսափելու համար
Ծովեզերք տանող թաղման սգերթներից…

«Ի՞նչ էք կարծում, հիւանդապահ, ե՞րբ կարող եմ
տուն տանել նրան
Կարո՞ղ ենք տաքսի կանչել»

«Մի՞թէ չէք հասկանում, յարգելի պրոֆէսոր
Ձեր մայրը մահանում է, ո՞չ, նա տուն չի գնայ»

Իռլանդացի գթութեան եղբայրը պոռթկաց իր
խառնուածքի ափերից
Ողողելով ինձ կատաղի ովկիանոսային զայրոյթով

«Ոչ, պրոֆէսոր, դուք նրան տուն չէք տանի»
Կրկնեց նա եւ տոննաներով ծովի աղ լցրեց
Նոյն վայրկեանին թարմ վէրք ստացած
իմ վիրաւոր հոգուն

Ես վստահում էի միայն իմ քրոջը, եւ նա էլ
մեռեալ լռութիւն էր դարձել

Ովկիանոսը՝ յունական դասական Տիտանը
Օղակում էր ծանօթ աշխարհը գոտու պէս
Ասես կախ ընկնելով գարեջրամոլ գեր մարդու
հաստ փորատակից

Ողջ երկրային ջրերի հայրը մայր էր նաեւ

Մոնրէւպից իմ քոյր Արսինեն կարծեց որ ես
խելագարուել եմ
Անկապ կատակելով եւ հին յոյների մասին գռմռալով

Մա-մա հո-գիս շունչ էր տալիս շունչ էր առնում
թթուածնի դիմակով

Երեկոն էր երկար օրուայ երբ հսկում էի նրա
հիսսնդասնարի մօտ
Եւ ցանկացայ ծիծաղեցնել նրան

«Մա-մա հո-գիս, ըսե’ ինծի
Ի՞նչ կայ միտքիդ մէջ հիմա»

Դուրս պրծնելով սարսափելի ձանձրոյթից
Ես շշնջացի ճիշտ նրա ականջին դէմքս շատ կիպ
մօտեցնելով նրան

Անցեալում դա մեր կոնֆուցիական կատակի
յուշող կրկներգն էր
Բայց նա չէր ծիծաղում այս անգամ

Մահու չափ վախեցած’ ես կրկնեցի իմ հայերեն
հարցումը
«Մա-֊մա հո-գիս ին-ծի ը-սէ …»

«Ես ոչինչ ունիմ ըսելիք»

էսքիլեսեան Օրեսթեսին հետապնդող բոլոր
յիսուն ֆուրիաների ցասումը
Յանկարծակի դրոշմուեց նրա դէմքին թափանցիկ
դիմակի միջով

Յանկարծակի
Նա շնչասպառ եղաւ
Եւ հեղձանքից սկսեց խեղդուել

Մա՜-մա Ար-սինե’ հո-գի՝ս բռնիր նրան հիւանդապա՝հ
օգնիր պահե՝նք նրան
Նա սուզւում է ծովի մէջ

Եւ նրա տիեզերական շնչի վերջին պղպջակները
Դանդաղօրէն իրար հետեւից դուրս եկան նրա
անհուն զգացմունքային ծովախորունկ անհուններից

«Լոյսի-տանիան» էր նա եւ «Տիտանիկը»

Արեւի սկաւառակի հրեղէն լուսաստուերը մթնշաղին
Թռչունի պէս լողում էր Թըրների անհուն ծովի
խորքերը
Ծովահաճոյ կերպով

Ես եւ Ար-սինեն որբ մնացինք ծովափին
Համր, մեռած եւ սրտակոտոր
Աւերուած հոգով

Ինչպե՞ս եւ ի՞նչ ենք ասելու Իսրայէլին’ մեր հօրը
Նա իննսուն տարի առաջ տեսաւ իր ազգից մէկ
միլիոն նահատակուած
պատմական երիտթուրքերի ձեռքով

Ինչպե՞ս եւ ի՞նչ պէտք է ասենք մեր բացակայ
եղբօրը եւ քոյրերին
Խա՜չիկին’ Հաունսլոուում, Մար՜գարիտին’
Փարիզում, Մարի-նոսին’ Թորոնթոյում

Յանկարծակի
Մեղմ քամու պոռթկում

Նրա հոգին կարծում եմ Գողգոթայից դուրս
ելած ճամփաներին էր
Փչեց-անցաւ հիւանդանոցի ծովեզերքից
Շրխկոցով զարնուեց հիւանդասենեակի դռներին
եւ լայն բացուած պատուհաններին
Շփշփալով թռչունների թեւերի պէս

Յանկարծակի
Խուլ մի խշշիւն լսուեց կայծակնային արագ
լուսաւորման մէջ
Ապակիների վրւսյ ցաւագին
Անձրեւ եկաւ շաղալեն սոսկ մի քանի րոպէ

Մա-մա հո-գիս
Քրիստոսի քո՞յրն էր արդեօք

Մահուան վախն ինձ միշտ սպանել է
Մինչեւ այն օրը երբ ես տեսայ իմ Մոր Օրուայ
տեսարանը
Երբ տիտանական Ովկիանոսը ջրասոյզ արեց իմ
մոր նաւը

Հնձուոր Մահը բռնաբարում է կեանքերը բոլոր
իրենից առաջ

Մի՝ խուսափիր ծնողներիդ մահից զավակ

Եթէ դու վկայ լինես նրանց վախճանին կեանքի
ծովեզրին
Կը ստանաս այն քաջութիւնը որը պէաք է քեզ

Ողջախոհութեամբ վերապրելու համար կեանքդ
մի աշխարհում
Որ հնձւում է պարբերաբար իր իսկ՝ Աստծոյ
բռնաբարող Հնձուորի


շնորհակալություն Արծվի Բախշյանին այս նյութը տրամադրվելու համար!