Թթի փառատոն Գորիսում (տեսանյութ)

Թթի փառատոն Գորիսում (տեսանյութ)

Share

2017թ. հուլիսի-1-ին՝ ժամը 13:00-ից  18:00 «Թթի փառատոն Գորիսում» խորագրով միջոցառումը տեղի ունեցավ Գորիս քաղաքից` 4 կմ հեռավորության վրա գտնվող Քարահունջ գյուղում:
Քարահունջում թթի արժեքը գնահատվել է դեռևս միջնադարում, հիմք համարելով այն փաստը, որ գյուղը գտնվել է Մետաքսի ճանապարհին այստեղ զարգացած է եղել շերամապահությունը, ինչը թեև մինչ օրս չի պահպանվել, բայց ավանդաբար շերամի որդին կերակրելու համար տնկված թթենիները մեկ այլ ավանդույթի գաղափար են տվել՝ քարահունջեցիք սովորեցին թթից օղի թորելը, որի համբավը այսօր դուրս է եկել ինչպես գյուղի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության սահմաններից: Քարահունջի օղին ներկայացվեց ԽՍՀՄ գյուղատնտեսական ցուցահանդեսում, պարգև ստացավ և կնքվեց «Քարահունջ» անունով: Ստացավ նաև երկրորդ անունը` «Առյուծի կաթ»:
Այս փառատոնը սկսեցին ամեն տարի հուլիսի 1-ին անցկացնել Գորիսում, Սյունյաց ավանդույթներ ծրագրի շրջանակում 2013 թվականից: Մինչ 2016 թվականը այն անց էր կացվում հենց անմիջապես Գորիս քաղաքի մեջ, բայց 2017 թվականից սկսել է իրականացնել Գորիս համայնքի Քարահունջ գյուղում, նպատակ ունենալով զարգացնեն նաև գյուղական տուրիզմը:
Փառատոնը սկսեց հետաքիքիր, կոլորիտային նարկայացմամբ:

Այնուհետև հանդիսատեսի առջև թթահավաք կատարեցին:

Որից հետո փառատոնի կազմակերպիչները իրականացրեցին բերքահավաքի պարգևատրություն:

Իսկ այնուհետև ներնայացվեց թթի օղու մասին մի բանաստեղծություն,

և այդ ասմունքից հետո սկսվեց հայ ազգին բնորոշ պար, երգ ուրախությունը:

WP_20170701_029
Միջոցառման վերջում հիանալի մեկ ժամյա ելույթ ունեցավ «Մասուր» ազգային երգի ու պարի համույթը:

Հեղինակ՝ Հ. Մուրադյան

Հատուկ շնորհակալություն կազմակերպիչ Արենի Փառատոն Հիմնադրամին