2016 թվականի սետպեմբերի 7-ին Loft out նախագծի շնորհիվ Անգիական այգում 18:30-ից 21:00-ը տեղի ունեցավ կռունկներ՝ “երազանքի թևերով” խորագրով միջոցառումը:
Միջոցառման վարող Արմինե Ազիզբեկյանը սկզբից ծանոթացավ մասնակից երեխաների հետ
հետո նրանք սկսեցին հաճույքով օրիգամի ոճով կռունկներ պատրաստել, իհարկե վարժ ուսուցչուհի Արմինեի ցուցումներով:
Իսկ երեխաների մայրերը այդ ժամանակ քիչ հեռվում նստած, սուրճ վայելելով, դիտում էին իրենց երեխաների աշխատանքը:
Loft out նախագիծը «Լոֆթ» ինքնազարգացման, հանգստի և ժամանցի կենտրոնի մի նախագիծ է, որը ստեղծվել է 2016 թվականի գարնանից և որի նպատակն է կազմակերպել միջոցառումներ Մոսկովյան 3 հասցեում գտնվող «Լոֆթ» կերտրենի տարածքից դուրս և ներգրավել նաև մանուկներին:
«Լոֆթ» ինքնազարգացման, հանգստի և ժամանցի կենտրոնը 2014 թվականի դեկտեմբերի 8-ին, Երևանում բացված աշխատանքային, առողջ ապրելակերպի, բեմական տարածք, խոհանոց, խաղասենյակ և ֆունկցիոնալ այլ գոտիներ ունեցող կենտրոն է:
Հեղինակ՝ Հ. Մուրադյան