Դեռ վաղ ժամանակներից ճապոնացիները բնության հետ ներդաշնակ են ապրել: Այս ակնհայտորեն արտահայտված է կյանքի բոլոր ոլորտներում: Հագուստ, ուտեստ, սպասք, ավանդույթներ, այս ամենը ողողված է բնության տարրերով, որի իմաստը կարելի է ասել, կարող են հասկանալ միայն ճապոնացիները:
Ճապոնացիների հանգստի ժամանակակից ձևերից մեկը «բաժանում քաղաքակրթությունից», ինչը մեր օրերում համարվում է այցելել «օնսեն»՝ տաք աղբյուրներ: Ժամանակակից պայմաններում այն ամենահիանալի վայրերից է, որտեղ ամենալայն իմաստով կարելի է զգալ բնության վայելքները:
Ըստ եվրոպական հասկացության՝ օնսենը տաք աղբյուր է, որն ասոցացվում է լոգանքների, մերսումների, դեմքի դիմակների, թերապիայի և այլ ծառայությունների հետ: Այն սովորաբար նման է եվրոպական ֆիթնես կոչվող հաստատությունների: Ճապոնական տաք աղբյուրների տարբերիչ առանձնահատկությունն այն է, որ այն նախ և առաջ ունի բնական ծագում, ինչը ցույց է տալիս հենց «օնսեն» բառի ծագումը:
Սովորաբար տաք աղբյուրները տեղակայված են ամբողջովին առանձին վայրերում՝ ժամանակակից մեգապոլիսներից հեռու, անտառների, լեռների և լճերի շրջակայքում: «Օնսեն»-ը տաք աղբյուր է, որ դուրս է մղվում գետնի տակից: Գրեթե բոլոր տաք աղբյուրների մոտակայքում անպայման կառուցված են ճապոնական ոճով «րյոկան» կոչվող հյուրանոցներ, որոնք բառի լայն իմաստով օգնում են զգալ բնության հետ լիարժեք կապը: Այստեղ ամեն ինչ ենթարկվում է մի ամբողջական նպատակի՝ հանգստից մինչև բնության հետ միասնություն: Հյուրանոցի պատուհանից երևացող դասական տեսարանը ծով է, լեռներ և անտառ:
Մի քանի աղբյուրներում քաղաքակիրթ աշխարհի հետ կապը համարվում է ավելին, քան պայմանական: Օրինակ «Աոնի օնսեն»-ում, որը գտնվում է Աոմորի պրեֆեկտուրայում, ամբողջությամբ էլեկտրականություն չկա, իսկ կառույցը լուսավորվում է միայն կերոսինե լամպերով: Բջջային կապ իհարկե նույնպես չկա, իսկ ձմռանը մոտակա Կուրոիսի քաղաք այցելելու համար հյուրերը պետք է օգտվեն ձնե սայլակներից, քանզի լեռներում շուրջը ծածկված է ավելի քան 5 մետր ձյան շերտով: Հյուրանոցում՝ աղբյուրի մոտ, ընթրիքին մատուցում են այդ եղանակին բնորոշ բույսեր և արմատներ, որոնք հավաքել են մոտակայքից: Մատուցում են նաև ձուկ, որը որսացել են մի քանի ժամ առաջ տեղի լեռնային գետակից, իսկ վերջինիս խշշոցը և կերոսինե լամպերի լույսը շուրջբոլորը ստեղծում են յուրահատուկ, միջնադարյան կոլորիտ: Այս ամենը հանդիսանում է տաք աղբյուրի տարբերիչ յուրահատկություն, նշանակություն, ինչպես նաև առանձնահատկություն, քանզի յուրաքանչյուր տարի իր մոտ է կանչում բազմաթիվ զբոսաշրջիկների՝ երկրի կենտրոնական քաղաքներից:
Ճապոնիայի յուրաքանչյուր աղբյուր գրանցված է և վավերացված: Տեսանելի անկյունում փակցված է մի ցուցանակ, որտեղ նշված է ջրի բաղադրությունը, օգտագործելու ցուցումները և հնարավոր կողմնակի բարդությունները: Սովորաբար թույլ սիրտ և արյան բարձր ճնշում ունեցող անձանց խորհուրդ չի տրվում այցելել տաք աղբյուրներ: Աղբյուրները լինում են տարբեր ջերմաստիճանի, ջրի տարբեր բաղադրությամբ և տարբեր կոնցենտրացիաների: Շատ բուժիչ աղբյուրներ, այսպես ո կոչված «տոձի նո յադո», իրենց հատկություններով հայտնի են ոչ միայն Ճապոնիայում, այլ նաև նրա սահմաններից դուրս: Օրինակ Տամագավա աղբյուրը Ակիտ պրեֆեկտուրայում, ունի ջրաքլորային թթվի բաղադրություն: Այն հայտնի է մի վայր, որտեղ կարելի է բուժվել քաղցկեղից, և այժմ այստեղ են գալիս հիվանդներ ամբողջ աշխարհից: Աղբյուրն այնքան ակտիվ է, որ նրա մեջ պողպատե դանակ նետելով և 12 ժամ ջրի մեջ թողնելուց հետո, այն կիսով չափ կժանգոտի: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում այնտեղ մնալ ոչ ավել, քան 3-4 րոպե:
Սակայն ճապոնացիներից շատերը տաք աղբյուր են այցելում բացառապես հանգստի համար, որպեսզի թեթևացնեն հոգնածությունն ու վայելեն բնությունը: Կան նաև հատուկ ուղևորություններ, որի ընթացքում կարելի է այցելել երկրի տարբեր շրջանների 5-6 աղբյուր:
Աղբյուր այցելելը մի իրական արարողություն է և այստեղ կա հատուկ նիստ ու կաց: Այն խախտելը համարվում է բավականին տհաճ երևույթ: Ճապոնացիների համար աղբյուրը հասարակական վայր է, որտեղ մարդիկ կարող են հանգստանալ քաղաքային աղմուկից հեռու: Այդ իսկ պատճառով աղմկոտ խոսակցություններն ու ջրային խաղերը այստեղ խստիվ արգելվում են: Մինչև ընդհանուր՝ մեծ ավազան մտնելը անհրաժեշտ է լոգանք ընդունել: Ընդունված չէ բարձր աղմկել, լողանալ և աղմուկով ընկղմվել ջրի մեջ, քանզի այս ամենը կարող է խանգարել մնացած հանգստացողներին, ովքեր վայելում են հանգիստն ու բնությունը:
Այսօր տաք աղբյուրներ այցելելը բավականին ընդունված է ոչ միայն ճապոնացիների, այլ նաև օտարերկրացիների կողմից: Շատ հյուրանոցներ և ռյոկաններ հատուկ վարձում են օտարերկրյա անձնակազմ, որպեսզի իրականացնեն օտարերկրացի զբոսաշրջիկների նույնիսկ ամենադժվար ցանկությունները:
նյութը վերցված է՝ http://visitjapan.ru/japan/gorjachie-istochniki/