2020թ.-ի դեկտեմբերի 1-ին Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է, թե ովքեր են պարգևատրվելու Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի 2020 թվականի գովասանագրերով: ԻՆչպես հայտնում է Հայաստանում Ճապոնիայի դեսպանության լրատվական ծառայությունը, 2021 թվականի հունվարի 28-ին դեսպան Ջուն Յամադան մրցանակը հանձնել է դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Ներսեսյանին:
Արտաքին գործերի նախարարի գովասանագրերը շնորհվում են միջազգային ասպարեզում ակնառու ձեռքբերումներ ունեցած անհատներին և խմբերին`գնահատելու նրանց ներդրումը Ճապոնիայի և այլ երկրների միջև բարեկամության խթանման գործում: Գովասանագրի նպատակն է նաև խթանել ճապոնական հասարակության ըմբռնումն ու աջակցությունն վերջիններիս գործունեության վերաբերյալ:
Ա․ Ներսեսյանը Հայաստանի ամենահայտնի դաշնակահարուհիներից մեկն է, ով 1980 թ.-ին ոսկե մեդալով է պարգևատրվել Յոհան Սեբաստիան Բախի անվան միջազգային մրցույթում: Նա նպաստել է ճապոնացի դաշնակահարների հմտությունների և գեղարվեստական զգացմունքների բարձրացմանը մենահամերգների, ինչպես նաև կրթական գործունեության միջոցով Տոկիոյի արվեստի համալսարանում և Տոկիոյի երաժշտական քոլեջում՝1994 թ.-ին Ճապոնիա կատարած առաջին այցից ի վեր: Նրա ուսանողների թվում են դաշնամուրի միջազգային մրցույթների մեդալակիրներ, այդ թվում` Ճապոնիայի և Հայաստանի միջև երաժշտության փոխանակմանը նպաստող Ճապոնիայում Կոմիտասի անվան երաժշտական ընկերության նախագահ պրն. ՏակահիրոԱկիբան: Տիկին Ներսեսյանը երաժշտության միջոցով նպաստել է Ճապոնիայի և Հայաստանի միջև մշակութային, ինչպեսնաև մարդկային փոխանակումների խթանմանը, որը վառ ընդգծվել է Մեծ Հանշին-Ավաջիի երկրաշարժի զոհերին նվիրված համերգով:
Անահիտ Ներսեսյանը պարգևատրվել է ԱԳ նախարարի գովասանագրով՝ երաժշտության միջոցով Ճապոնիայի և Հայաստանի միջև փոխըմբռնումը խթանելու համար:
նյութը վերցված է anmmedia.am
Շնորհակալություն Աննա Վարդանյանին այս նյութը տրամադրելու համար!