Ճապոնայում Կոմիասի անվան երաժշտական ընկերության հիմնադիր ու նախագահ Տակահիրո Ակիբաի մասին

Ճապոնայում Կոմիասի անվան երաժշտական ընկերության հիմնադիր ու նախագահ Տակահիրո Ակիբաի մասին

Share

2003-2007 թթ. դաշնամուր է ուսանելՏոկիոյի արվեստների համալսարանում՝ ավարտելով ԲՈՒՀ-ը գերազանցությամբ և հատուկ մրցանակներով: 2007 թ.-ից ուսումը շարունակել է նույն հաստատության ասպիրանտուրայում՝ արժանանալով դոկտորի կոչման (2015թ.): Բազմիցս մասնակցել է Վլադիմիր Տրոպի (2003-2008 թթ.) և Վիկտոր Մերժանովի (2004-2005 թթ.) վարպետության դասերին:

2009-2011 թթ. կատարելագործվել է Մոսկվայի Պ.Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում՝պրոֆ. Միխայիլ Օլենեվի և պրոֆ. Վիկտոր Մերժանովի ղեկավարությամբ: Մասնավոր դասեր է առել նաև Վիկտոր Բունինից (Մոսկվա) և Անահիտ Ներսիսյանից (Երևան):

Ակիբան Ասիայում անցկացվող Ֆ. Շոպենի անվան միջազգային հինգերորդ մրցույթի Երկրորդ (2004 թ., Տոկիո, Ճապոնիա) և «Կոմիտաս» միջազգային երկրորդ մրցույթի Առաջին (2013 թ., Պրյոտցել, Գերմանիա) մրցանակակիր է: 2015 թ. «Հայկական երաժշտարվեստին նվիրվածության համար» ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից ստացել է պատվավոր հավաստագր:

Երաժիշտը հանդես է եկել մենահամերգներով և նվագախմբերի հետ Ճապոնիայում, Ռուսաստանում, Էստոնիայում, Հայաստանում: Ներկայացել է նաև մի շարք միջազգային փառատոների, այդ թվում՝ Տոկիոյի Գարնանայի նփառատոնի (2008 թ.), Մոսկվայի Ս.Ե. Ֆեյնբերգի հիշատակին նվիրված փատառոնի (2010 թ.), Էյվեռեի միջազգային դաշնամուրային փառատոնի (2016թ.), Երևանի «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի (2016 թ.) շրջանակներում:

Միևնույն բեմում հանդես է եկել այնպիսի նշանավոր երաժիշտների հետ, ինչպիսիք են Միչիկո Հայաշին (մեցցո-սոպրանո), Անաստասիա Չեբոտարյովան (ջութակ), Արաքս Մանսուրյանը (սոպրանո) և Կոմիտասի անվան լարային քառյակը:

Ներկայումս դասավանդում է Տոկիոյի արվեստների համալսարանի դաշնամուրային ֆակուլտետում, հանդիսանում է Ճապոնայում Կոմիասի անվան երաժշտական ընկերության հիմնադիրն ու նախագահը:

նյութը վերցված է՝ Կոմիտաի Թանգարան Ինստիտուտ

շնորհակալություն Տաթևիկ Մովսիսյանին այս նյութը տրամադրելու համար!