2017 թվականի դեկտեմբերի 6-ին ժամը 16:00-ից 19:00-ն Կոմիտասի թանգարան -ինստիտուտում տեղի ունեցավ «71 հայկու» գրքի հանդիսավոր շնորհանդեսը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակին:
Շնորհանդեսի բացմանը ելույթ ունեցավ Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոն ՀԿ-ի նախագահ Կարինե Փիլիպոսյանը:
Որից հետո նա մեկ առ մեկ կարդաց գրքում զետեղված հայկուների հեղինակներին դահլիճում ներկա գտնվողները բեմ բարձրացան և գիրք նվեր ստացան,
վերջում նվեր ստացեղների խմբակային լուսանկարվեցին և տեղափոխվեցին հյուրասիրություն վայելելու:
Հեղինակ՝ Հ. Մուրադյան