Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոն ՀԿ-ն իր գործունեությունը սկսել է 2005 թվականից:
2005թ. օգոստոսի 6-ին մեկնարկեց Կենտրոնի «Խաղաղության լապտերներ» խորագրով առաջին մեծ ակցիան, որը տարիների ընթացքում վերաճեց խաղաղասիրական և մշակութային մեծ ծրագրի: Կենտրոնի սաները և անդամներն առաջինն էին աշխարհում, որ սկսեցին այս ծրագիրը, որը 2008թ . վերաճեց միջազգայինի: Այն ուղղված է ամեն տեսակի պատերազմների ու հակամարտությունների դեմ և իրականացվում է յուրաքանչյուր տարվա օգոստոսին՝ մինչ օրս:
Խաղաղասիրական գործունեությունից բացի «Հիկարի» կենտրոնը հայ հասարակությանը հնարավորություն է տալիս ծանոթանալու և մասնակցելու ճապոնական ազգային ծեսերի, սովորույթների, ավանդական արվեստների և ճապոնական մշակույթի հետ ընդհանրապես: ՀՀ Ճապոնիայի դեսպանության հետ համատեղ կենտրոնում պարբերաբար կազմակերպվում են իկեբանայի, թեյախմության, Սումի-է գեղանկարչության վարպետության դասեր, ինչպես նաև ավանդական դարձած ճապոնական ֆիլմերի փառատոն:
Կենտրոնի սաների և անդամների ջանքերով հաճախ կազմակերպվում են օրիգամիի և ձեռնարվեստի այլ տեսակների ցուցահանդեսներ, մանուկների և մեծահասակների համար ներկայացումներ և սեմինարներ:
Կենտրոնին կարող են անդամակցել յուրաքանչյուր ոք անկախ տարիքից, սեռից, ազգությունից և կրոնական պատկանելությունից:
Հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնր բաց է ամեն օր բացի կիրակի օրվանից ժամը 13:00-ից մինչ 19:00: Հասցեն Սարյան 33: Հեռախոսահամարներ 533713, 091600149, 043533713:
Նախագահ Կարինե Փիլիպոսյան՝ Գեղագիտության Ազգային Կենտրոնի աշխատակից, կերպարվեստի ստորաբաժանման օրիգամիի խմբակի ուսուչցուհի, փոխնախագահ Լուսինե Թանգյան, համակարգող Արմինե Հարությունյան, «Հիկարի» կենտրոնի խորհրդի անդամներ Աստղիկ Անդրեասյան և Նարինե Թումանյան:
Հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնում դուք կարող եք ուսումնասիրել նաև օրիգամի Կարինե Ֆիլիպոսյանի ուսուցմամբ: Գործում է 3 խումբ.
Փոքրերի խումբ՝ 3-ից 8 տարեկան
Դեռահասների խումբ՝ 8-ից 12 տարեկան
Պատանիների խումբ 14-ից բարձր տարեկան:
Հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնում դուք կարող եք ուսումնասիրել Ճապոներեն լեզուն, վճարելով ամսական 15000 դրամ անդամավճար կարող եք շաբաթական 3 անգամ ճապոներեն լեզվի պարապմունքներին մասնակցել,
28.05.2016 թվականի դրությամբ կա ճապոներեն լեզուն ուսումնասիրող 5 խումբ, որոնք վարում են Արիհիկո Հասեգավան, Յուտա Կավակամին, Լիգիա Հակոբյանը և Արփինե Խաչատրյանը:
Կենտրոնի անդամները, ձայնային համապատասխան տվյալներ ունենալու դեպքում, կարող են մասնակցել շաբաթօրյա երգի խմբակի դասերին, որը ղեկավարում է Անի Մագումյանը:
ԳԱԿ-ի (Գեղագիտության Ազգային Կենտրոն) օրիգամիի խմբակի սաները շաբաթական մեկ օր հաճախում են նաև ազգագրության կամ արվեստի պատմության՝ կախված տարիքից, և նկարչության դասի:
Հեղինակ՝ Հ. Մուրադյան