Ճապոնական արվեստը նամականիշներում (տեսանյութ)

Ճապոնական արվեստը նամականիշներում (տեսանյութ)

Share

2016 թվականի փետրվարի 17-ին, ժամը 19:00-ից 20:00 Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոն ՀԿ-ում ցուցադրվեց Իրինա Ծատուրյանի ավելի քան 1000 նամականիշից բաղկացած հավաքածուն:

Ցուցադրմանը մեծ հետաքրքրությամբ մասնակցեց նաև Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին:
Ցուցադրված ամենահին նամականիշը 1948 թվականի էր:

the-japanese-art-in-the-stampsttpng-with-logo

Տիկին Ծատուրյան Իրինան շատ մեծ հաճույքով, մանրամասն ներկայացնում էր ցուցադրված նամականիշները:
Նա նամականիշներ սկսել է հավաքել 1961 թվականից, հիմնականում ինտերնետի օգնությամբ: 2005 թվականից սկսել է նաև հավաքել ճապոնական նամականիշներ: Նրա մոտ սերը դեպի Ճապոնիա սկսել է դեռ դպրոցական տարիքից, կարդացած ճապոնական գրականությունը նրան մեջ մեծ սեր է արթնացրել դեպի ճապոնական մշակույթը:
2015 թվականի նոյեմբերի 26-ին առաջին անգամ Ցիտադելում ֆիլատելիայի ցուցադրության շրջանակներում ցուցադրվեց այս հավաքածուն:
Այնուհետև տիկին Իրինա Ծատուրյանը մի քանի անգամ մասնակցելով Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան և «Հիկարի» կենտրոնի կողմից կազմակերպված սումիէ միջոցառմանը և ճապոնական ֆիլմերի ցուցադրություններին, առաջարկել է  «Հիկարի»  կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանին կազմակերպել այս ցուցահանդեսը:

Հեղինակ՝ Հ. Մուրադյան