Ճապոնական հայտնի «Վիկտոր Էնթերթեյնմթ» կազմակերպության հետ համագործակցության շրջանակում «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ»-ը կներկայացնեն ճապոներեն երգեր: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախագահ Տիգրան Հեքեքյանը: Երաժշտի խոսքով՝ չորս օրում պետք է ձայնագրվեն 10 ստեղծագործություն:
Ճապոնիայից Երևան է ժամանել 4 մասնագետ՝ կազմակերպության տնօրենը, հնչյունային ռեժիսորը, պրոդյուսերը, լուսանկարիչը: Ինչպես հայտնի դարձավ ասուլիսում, «Վիկտոր Էնթերթեյնմթ» կազմակերպության պրոդյուսեր Հիրոշի Նագանոն փոքրիկ երգիչների կատարումները լսել է պատահաբար հեռուստատեսությամբ՝ ուղիղ մեկ տարի առաջ:
- Մենք տեսել ենք այդ հաղուրդումը՝ նրանց մասնակցությամբ: Շատ տպավորված ենք և ցանկանում ենք, որ այդ երեխաները երգեն ճապոներեն երգեր:
Ճապոնական կողմը ցանկանում է այդ երգերից ստեղծել ձայնասկավառակ և տարածել ողջ Ճապոնիայով:
շնորհակալություն Աննա Վարդանյանինն այս նյութը տրամադրելու համար!
նյութը վերցված է՝ http://culture.am/hy/երաժշտություն/հայ-փոքրիկ-երգիչներ/
Տեսանյութը ներկայացված է Հասեգավա Արիհիկոյի կողմից