2016 թվականի հուլիսի 7-ին «Տանաբատա»  փառատոնի տոնակատարությունը  «Հիկարի» կենտրոնում

2016 թվականի հուլիսի 7-ին «Տանաբատա» փառատոնի տոնակատարությունը «Հիկարի» կենտրոնում

Share

2016 թվականի հուլիսի 7-ին ժամը 17:00-ին  Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոն ՀԿ-ում, տեղի ունեցավ «Տանաբատա»  փառատոնի տոնակատարությունը: Կենտրոն մտնող հանդիսատեսները առաջին հերթին մաղթանքներ էին գրում բազմերանգ, երկար, ուղղանկյունաձև թղթերի վրա, որոնք կոչվում են տանզակու, ապա իրենց ստեղծագործությամբ զարդարում էին բամբուկի տերևները:

Այնուհետև Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին,  դեսպանատան այլ աշխատողների հետ ժամանելով և իրենց մաղթանքներով  բամբուկի տերևները զարդարելուց հետո ներկաների հետ միասին մտան դահլիճ: Հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանի այդ օրվա սպասվելիք միջոցառումների մասին պատմելուց հետո կենտրոնի սաներ Շահվերդյան Դիաննան և Տոնյան Շուշաննան հանդիսատեսին ճապոներեն և հայերեն լեզուներով մոտ 20 րոպե ներկայացրեցին «Տանաբատա»  փառատոնը:

Որից հետո նրանք երգեցին «Տանաբատա»  փառատոնին նվիրված երգ,

իսկ այնուհետև ցուցադրվեց մոտ 30 րոպեանոց  անիմեն:

Հեղինակ՝ Հ. Մուրադյան