2016 թվականի ապրիլի 16-ին կենդոյի դաս  Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում (տեսանյութ)

2016 թվականի ապրիլի 16-ին կենդոյի դաս Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում (տեսանյութ)

Share

2016 թվականի ապրիլի 16-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի այկիդոի դահլիճում ամեն շաբաթ Ճապոնիայի դեսպան Էիջի Տագուչի կողմից վարվող դասին հյուր էր եկել  “Kendo” մարտարվեստի միջազգային կարգի վարպետ, Ռենշի  7-րդ դան, Յորիհիկո Մաենո Սենսեյը: Ժամը 10-ին Տագուչի սենսեյը սկսեց դասը նախավարժանքով:

Այնուհետև խմբի հետ ողջույնի արարողակարգը կատարելուց հետո

սկեսեց հարվածային տեխնիկաներ սովորեցնել

Իսկ դրանից հետո երկու մասնակիցներ կենդոյի հագուստ հագան, և մյուս մասնակիցները քիչ առաջ սովորած հարվածային տեխնիկան կիրառեցին անմիջապես նրանց վրա:

https://www.youtube.com/watch?v=o-HV5AICB6s&feature=youtu.be

“Kendo” մարտարվեստի միջազգային կարգի վարպետ, Ռենշի  7-րդ դան, Յորիհիկո Մաենո Սենսեյի և Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էիջի Տագուչի պրոֆեսիոնալ մարտի կատարում, արդյունքում ընդհանրական ցուցադրական ելույթ:

Դասընթացը ավարտվեց սենսեյների ավարտական ելույթով:

Հեղինակ՝ Հ. Մուրադյան