13.04.2016 թվականին Ճապոնիայից ժամանած “Kendo” մարտարվեստի միջազգային կարգի վարպետ, Ռենշի 7-րդ դան, Յորիհիկո Մաենո Սենսեյը Դավիթաշենի երրորդ թաղամաս 6/1 հասցեում գտնվող դահլիճում ժամը 7-ից 8:30 անցկացրեց կենդո մարտարվեստի իր առաջին սեմինարը:
Մինչ բուն դասը սկսելը նա սովորեցրեց կենդոյի համազգեստ հագնելու ձևը:
Այս պահին Հայաստանում կա միայն երկու մարզահագուստ: Մարզիչը Ճապոնիայից որպես նվեր 4 հատ ուղարկել է, ինչպես նաև իր հետ բերած մեկ համազգեստը թաղնելու է հայ մարզիկներին: Հայ մարզիչ Արթուր Պողոսյանը մարզազգեստը հագնելուց ծիծաղելով ասաց, թե իրեն թվում էր թե հակաման ծալելն է շատ բարդ գործ, բայց հիմա հասկանում է, որ դրանից շատ ավելի բարդ գործ կա:
Այնուհետև Մաենո սենսեյը սկսեց հավաքված մասնակիցներին բացատրել կենդո մարտարվեստի նրբությունները:
Որից հետո խմբի հետ ողջյունի արարողակարգը կատարելուց հետո խմբին սկսեց սովորեցնել կենդոյի քայլելու արվեստը:
Մաենո սենսեյը խմբին հատուկ զգուշացրեց, որ ոտքերը գետնից առանց պոկելու սահեցնելով պետք է քայլեր կատարել կենդո մարտարվեստում, ետևի ոտքի կրունկը միայն մեկ միլիմետր բարձր պահել: Վերջում նա ավելացրեց, որ այդպիսի քայլելաոճը մարդուն առողջ է պահում, դրա վառ օրինակը ինքն է, որն այդ պահին 77 տարեկան է:
Այնուհետև մասնակիցներին սովորեցրեց որոշ տեխնիկաներ:
Վերջում նորից մի 5 րոպե քայլելու տեխնիկա արեցին, հետո շնորհակալություն հայտնեցին խոնարհվելով:
Սա Մաենո սենսեյի Հայաստանում այս տարվա առաջին դասն էր: Նա այս տարի Հայաստանում մնալու է 4 ամիս և բնականաբար անցկացնելու է մարզումներ: Մարզումները լինելու են երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ օրերին այն նույն դահլիճում, սկզբից երեկոյան 6:30-ից 8-ը, հետո, հետագայում անհրաժեշտության դեպքում կլինեն դասաժամերի փոփոխություն:
Մաենո սենսեյի առաջին անգամ 2015 թվականին մեկ շաբաթով Հայաստանը պարզապես դիտելու նպատակով այստեղ ժամանելուց հետո որոշում է կայացրել այս տարի այս երկրում 4 ամիս մարզումներ անցկացնել: Նա նախատեսում է նաև 2017 թվականին ապրիլից հուլիսը գալ Հայաստան մարզումներ անցկացնելու նպատակով:
Հեղինակ՝ Հ. Մուրադյան