2019 թվականի մարտի 15-ին ժամը 16:00ից 19:00 հայ-ճապոնական կրթական և մշակութային փոխանակման Իրոհա կենտրոնում տեղի ունեցավ հինամացուրի միջոցառումը:
Միջոցառման սկզբից կենտրոնի 2 ուսանողները կանխավ պատրաստած սլայդշուի օգնությամբ ներկաներին բացատրեցին հինամացուրի տոնի մասին:
Այնուհետև բոլոր ներկաները գնացին սենյակ և Սյուիծի Մինամիե սենսեյի ճապոներեն բացատրությամբ և Մարինա Բարսեղյանի հայերեն թարգմանությամբ պատրաստեցին տիկնիկներ,
որոնցով զարդարեցին այս տարվա հինադանան:
Որից հետո միասին երգեցին հինամացուրի երգը:
Որից հետո հյուրասեր Իրոհա կենտրոնը ներկաներին հյուրասիրենց ծիրասի սուշիով և քաղցրավենիքներով:
Հեղինակ՝ Հ. Մուրադյան