Ճապոնիայի մասին առաջին հայերեն տպագիր գիրք

Share

Ճապոնագետ Աննա Վարդանյանը նոր գիրք է ներկայացնում։ Ճապոնիայի մասին առաջին հայերեն տպագիր գիրքը։

Anna Vardanyan «Ճապօնիա կամ Ծագող արեգակի երկիրը», Գ․Ի․Շրէյդէր, Թիֆլիզ, 1904 թվական։ Այո։ Նոր գիրք և նորից փոքրիկ հայտնագործություն գրքերի աշխարհում։ Այս գրքի մասին ինձ հայտնեց գիտակ Մերուժան Կարապետյանը։ Շտապեցի ընթերցել։ Առաջին միտքը, որ ծագեց իմ գլխում գրքի առաջին էջն ընթերցելիս այն էր, որ այս գիրքը շատ հին է, եթե ոչ ամենահինը, ամենաառաջինը։ Այն էր, որ այս գիրքը շատ հին է, եթե ոչ ամենահինը, ամենաառաջինը։ Պարզվեց, որ այդպես է։ Այս պահին մեկ այլ, ավելի հին տպագրություն  հայերեն լեզվով Ճապոնիայի մասին չկա։ Հաջորդ միտքը, թե կարո՞ղ է նորից հայ-ճապոնական պատմամշակութային առընչությունների վերաբերյալ նոր նյութ լինի գրքում, ինչպես նախորդ անգամ․․․(տես՝ http://japanarmenia.com/hy/the-fan-of-japan-anna-vardanyan-has-made-a-note-on-her-facebook-page/?fbclid=IwAR2-UkhEUK9Iu8RP9YYPvfdLPemx_HMSxxs5gFR-_YSAnnFYqSpMrqwzs8I ): Ընթերցանության ընթացքում պարզ դարձավ, որ գիրքը թարգմանված է ռուսերենից՝ նպատակ ունենալով հայալեզու բնակչությանը ծանոթացնել, ինֆորմացիա հաղորդել հեռավոր Ճապոնիայի մասին։ Նշեմ, որ այսօր էլ, գիրքը չի կորցրել իր երբեմնի հետաքրքիր ձևաչափը։ Որպես տնտեսագետի՝ ինձ համար հետաքրքիր էր իմանալ նախորդ դարասկզբի Ճապոնիայի գիտատեխնիկական, տնտեսության մասնավոր հատվածի, աշխատաշուկայի խնդիրների մասին մինչև  «Ճապոնական տնտեսական հրաշք»ի ժամանակաշրջանը։ Չէ՞ որ նաև հենց այդ հետաքրքիր ժամանակատվածն է հիմք հանդիսացել տնտեսական հրաշքի համար։ Գրքում մանրամասն ինֆորմացիա է փոխանցվում ընթերցողին նախորդ դարասկզբի Ճապոնիայի գրեթե բոլոր ոլորտների մասին։ Այս գրքի մասին կիսվեցի Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի հետ, ով շատ ոգևորվեց և ինձ էլ ոգևորեց, որ շարունակեմ իմ հետազոտությունները։ Այս փոքրիկ հոդվածով ցանկանում եմ տեղեկացնել ճապոնասերներին այս գրքի գոյության մասին։ Այն կարելի է ներբեռնել հետևյալ հղումով․http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/hajgirqn/book/tshaponia_1904.pdf  Մաղթում եմ հաճելի ընթերցում։

Հեղինակ՝ Աննա Վարդանյան