Հայ-ռուսական համալսարանի ավագ դասախոս, ճապոնագետ Աստղիկ Հովհաննիսյանի հեղինակած այս գիրքը առաջին հայալեզու գիրքն է, որը հայ ընթերցողին ծանոթացնում է Ճապոնիայի սոցիալական պատմության, ինչպես նաև ժամանակակից հասարակության մասին։ Գրքում քննարկվում են այնպիսի թեմաներ, ինչպիսին են Ճապոնիայի կրթական համակարգը, կառավարման «ճապոնական մոդել»-ը և ճապոնական աշխատաոճը, ճապոնական ընտանիքների պատմությունը, ֆեմինիստական շարժումները, կանանց և փոքրամասնությունների խնդիրները և բնության հետ ճապոնացիների փոխհարաբերությունները։
Ապրիլի 25-ին ժամը 16:30-ին Էպիգրաֆի Մաշտոց 43-ի մասնաճյուղում տեղի ունեցավ «Ճապոնական հասարակություն» ուսումնական ձեռնարկի շնորհանդես-քննարկումը:
Գիրքը ծնվել է Ճապոնիայում երկարամյա հետազոտությունների արդյունքում։ Դրա տպագրման հովանավորն է «Ճապոնիա» հիմնադրամը։
Մանրամասերը` տեսանյութում
Հեղինակ՝ Հ. Մուրադյան