2016.10.06
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը և Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության (JICA) գլխավոր տնօրենի ավագ խորհրդական և փորձագիտական խմբի ղեկավար Հիրոյուկի Հայաշին հոկտեմբերի 7-ին կստորագրեն ՀՀ-ում հրշեջ-փրկարարական գույքի բարելավման հայ-ճապոնական ծրագրի նախապատրաստական ուսումնասիրության վերաբերյալ արձանագրություն:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, «Հրշեջ սարքավորումների բարելավում» դրամաշնորհային ծրագրի հիմնական նպատակն է արդիականացնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզային հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների գույքը և ավտոմեքենաները, ինչը կնպաստի նշված մարզերի տնտեսական և սոցալական զարգացմանը:
Նախատեսվում է ծրագրի շրջանակում ՀՀ ԱԻ նախարարությանը տրամադրել 36 հրշեջ մեքենա և 3 ավտոսանդուղք, որոնք շահագործվելու են վերոնշյալ մարզերում:
նյութը վերցված է՝ http://lurer.com/?p=235511&l=am