Ադրբեջանի՝ գրեթե ամենօրյա գրոհները Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շփման գծի և այլ հատվածների, ինչպես նաև Հայաստանի սահմանների երկայնքով, հումանիտար ճգնաժամի պատճառ են դարձել ռազմական թատերաբեմ դարձած Արցախում: Դրա հետևանքով, COVID-19–ի հաստատված դեպքերի՝ տարածաշրջանում ռեկորդային բարձր ցուցանիշի հասելուն զուգընթաց, Արցախի և հարևան Հայաստանի առողջապահական ենթակառուցվածքները ծանրաբեռնվել են պատերազմի արդյունքում վիրավորված հազարավոր քաղաքացիական անձանցով և զինվորներով:
Այս դժվարին ժամանակներում CCC International-ը և KID-T Group Holdings-ը հայերի կողքին են: CCCI-ն և KID-T-ն 5000 ԱՄՆ դոլար են նվիրաբերել Հայաստանի / Արցախի և Ադրբեջանի պատերազմի արդյունքում տուժած ընտանիքներին: Այս հումանիտար օգնությունը ուղարկվել է Հայաստանի հիմնական նվիրատվական կազմակերպություններին, և CCCI-ի անդամների համագործակցությամբ՝ նպատակաուղղված է կացարանով ապահովելու այն տեղահանված արցախյան ընտանիքներին, ովքեր ներկայումս գտնվում են Երևանում:
CCCI–ը՝ Հայաստանում գործող Ճապոնա-ֆիլիպինական ընկերությունը, մատուցում է բազմալեզու թարգմանություններ և տեղայնացման (localization) ծառայություններ ողջ աշխարհում: Հայաստանի բնակչության համար նոր աշխատանքային հնարավորություններ ստեղծելու նպատակով՝ երկրի համար ընձեռնում է նոր հնարավորություններ՝ հրավիրելով միջազգային գործընկերներին ներդրումներ կատարել Հայաստանում և ձևավորվել մարդկային ռեսուրսներից նոր բիզնես առաջնորդներ:
CCCI-ն, բացի ռազմական բախումից տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելուց, նախաձեռնել է նաև նվիրատվության հնարավորություն իր կայքում՝ գործընկերների, ընկերների և միջազգային հանրության համար, ովքեր ցանկանում են օգնել: Բոլոր նվիրատվությունները, բացառությամբ Paypal-ի միջնորդավճարների, անմիջապես կուղղվեն «ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ», որն աջակցում է Հայաստանում աղետից տուժածներին:
«Արցախը բոլորիս սրտերում և մտքերում է: Մենք հուսով ենք, որ Ձեր օգնությամբ, նվազագույնը, կկարողանանք օգնել տուժածներին վերադառնալ կայուն վիճակի` ստեղծելով ապագայի ավելի բարենպաստ հետագիծ՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի համար: Այժմ ժամանակն է համագործակցել՝ Հայաստանի և գալիք սերունդների էլ ավելի վառ ապագայի համար:
Մեզ հետ միասին, ի նշան միասնության, կանգնեք Հայաստանի և Արցախի կողքին, և հարգենք նրանց, ովքեր պայքարել են ներդաշնակ և անկախ հայրենիքի համար: Ոչ մի ջանք ապարդյուն չէ: Իհարկե՛, այս միջոցները ո՛չ կփարատեն կյանքի ողբերգական կորուստը, ո՛չ էլ կմեղմացնեն մեր հերոսների ընտանիքների վիշտը: Այնուամենայնիվ, սա մի փոքր, բայց անհրաժեշտ օգնության և հոգատարության դրսևորում է:
Անկախ նրանից, կկատարեք մեկանգամյա, թե ամենամսյա նվիրատվություն` ընտրությունը Ձերն է: Մենք կոչ ենք անում Ձեզ` անել հնարավորինս` այս անժամանակ ու ծանր բախումից տուժած խիզախ զինվորների և Արցախի ու Հայաստանի խաղաղ քաղաքացիների համար»: – Anne Mendoza, CCC International–ի նախագահ:
նյութը վերցված է https://ccci.am