ՖՈՏՈ։Հայաստանում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) շրջանավարտների տարեկան հաշվետու ժողով

ՖՈՏՈ։Հայաստանում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) շրջանավարտների տարեկան հաշվետու ժողով

Share

Փետրվարի 29-ին տեղի ունեցավ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) շրջանավարտների տարեկան հաշվետու ժողովը, որի ժամանակ ամփոփվեցին 2023 ֆինանսական տարվա գործունեության արդյունքները։

The Annual Meeting of the JICA Alumni of Armenia start

Բացման խոսքով մասնակիցներին ողջունեցին Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Աոկի Յուտական և JICA վրաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ պարան Մորի Հիրոյուկին։

Միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ գործընկեր նախարարություններից և գերատեսչություններից, և իհարկե JICA կրթական ծրագրի շրջանավարտներ։

The Annual Meeting of the JICA Alumni of Armenia1

Սույն ֆինանսական տարվա ընթացքում JICA-ի ֆինանսավորմամբ իրականացվել է 3 Մինի-գրանտ դրամաշնորհային ծրագիր։

1․ «Ճանաչողական և վարքագծային ուսուցման իրականացում՝ որպես սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևոր բաղադրիչ»

Ծրագիրը նախատեսված էր բարձրացնել Խարբերդի մասնագիտացված մանկատան շահառուների և անձնակզմի տեսական գիտելիքներն ու վարքաբանական հմտությունները` երկրաշարժից պաշտպանվելու նպատակով:

Ծրագիրն իրականացրել է ՀՀ ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքային հետազոտության տնօրեն Sos Margaryanը:

2․ «Թափոնների կառավարման համակարգի կատարելագործում»

Ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել պլաստիկ թափոնների պռեսավորման մեքենա՝ վերամշակվող թափոնները վերամշակման օբյեկտներ հասցնելու գործընթացն ավելի արդյունավետ և էկոլոգիապես մաքուր դարձնելու համար։ Ծրագրի գլխավոր նպատակն է բարելավել թափոնների կառավարման ներկայիս համակարգը և նվազեցնել թունավոր արտանետումները:

Ծրագիրն իրականացրել է «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ տնօրեն Մխիթար Ավետիսյանը

3․«Քո քաղաքի պատմությունը» ներառական ֆիլմի ստեղծում» լսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար։

Ծրագիրն իրականացրել է Երևանի պատմության թանգարանի գիտակրթական և մշակութային ծրագրերի համակարգող Gevorg Orbelyanը։

https://yhm.am/archives/14982?lang=en

https://www.youtube.com/watch?v=Cxw7G6Pzl6w

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր զեկուցողներին, շրջանավարտներին և գործընկերներին հանդիպմանը մասնակցելու համար։

Ապրիլից մեկնարկում է նոր ֆինանսական տարի՝ նոր մարտահրավերներով և հնարավորություններով։ Բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք, իսկ արդյունքներով կիսվելու համար կհանդիպենք մեկ տարի անց

նյութը վերցված է Ruzan Khojikyan