2014 թվականին Ճապոնիայում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությանը մասնակցած Հայաստանի հաղթողը

2014 թվականին Ճապոնիայում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությանը մասնակցած Հայաստանի հաղթողը

Share

Այսօր վաղ առավոտյան վերադարձել են Ճապոնիայում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությանը մասնակցած Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները:
Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիային և տեղեկացնում, որ մարզաձևի բազմաթիվ երկրպագուներ դիմավորել են նրանց, հատկապես աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանին, ով ուժեղագույնն է եղել մարտական սամբոյի 74 կգ քաշային կարգում:
sambo.am-ին Մավրիկ Նասիբյանը ասել է, որ իր հաղթանակը նվիրում է Արցախի երկնքում նահատակված հայ օդաչուներին:
Mavrik Nasibyan Sambo Gold Medal 2014
Աղբյուրը նշում է, որ նորընծա չեմպիոնը և բրոնզե մեդալի արժանացած Աշոտ Դանիելյանն արցախցի են ու ներկայացնում են Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղը:
Սամբոյի աշխարհի առաջնությունը տեղի էր ունեցել նոյեմբերի 21-ից 23-ը Ճապոնիայի Նարիտա քաղաքում՝ 80 երկրի շուրջ 600 մարզիկի մասնակցությամբ:

նյութը վերցված է՝ http://www.tert.am/am/news/2014/11/25/sambo-armenia/