Հայաստանում 2016 թվականի հոկտեմբերի 1-ին ճապոներեն բանավոր խոսքի 6-րդ մրցույթը (տեսանյութ)

Share

2016 թվականի հոկտեմբերի 1-ին  «Անի Պլազա Հոթել»ի Նաիրի սրահում ժամը 12:00-ից 13:30 տեղի ունեցավ Հայաստանում ճապոներեն լեզվի 6-րդ մրցույթը, բացի ուսանողներից բոլոր տարիքային խմբերի համար:

Մրցույթի կայացմանը հովանավորել էին Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատունը,  Ճապոնիա հիմնադրամը  (The Japan Foundation), ճապոներեն ուսուցիչների հայկական ասոցիացիան  և Ռուսաստանում Միցուբիշի կորպորացիան:

Մրցույթի բացումը 2015 թվականի հաղթող Մարիամ Ամառի կողմից հայտարարելուց հետո, խոսքը անմիջապես տվեց  ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան ԷիջիՏագուչիին, որից սկսած ողջ մրցույթի ընթացքում թարգմանչի դերը վերցրեց և հիանալի կատարեց Ռուզան Խոջիկյանը:

Այնուհետև հյուրերին նեկայացվեցին Ռուսաստանում Միցուբիշի կորպորացիայի 3  ներկայացուցիչնեին և ողջունի խոսքով ելույթ ունեցավ տնօրեն Մինորի Ֆուրուվան:

Հետո իր ողջունի խոսքը ասեց ճապոներեն ուսուցիչների հայկական ասոցիացիայի նախագահ Կարինե Քարամյանը:

Այնուհետև ներկայացվեցին ներկա երկու ճապոներենի մասնագետները և առաջինը ելույթ ունեցավ Երևանի Պետական Համալսարանից Օֆելյա Ավետիսյանը:

Երկրորդը ելույթ ունեցավ Շիրակացի բարձրագուն դպրոցից 16 ամյա Պողոսյան Վերոնիկան:

Երրորդը ելույթ ունեցավ Ավանյան Քրիստինան:

Չորորդը ելույթ ունեցավ Տոնոյան Շուշանը:

Հինգերորդը ելույթ ունեցավ Շահվերդյան Դիանան:

Վերջին վեցերորդ մասնակիցը Հովհաննիսյան Զարինեն էր:

Մրցույթի արդյունքները կհայտարարեն հաջորդ օրը 2016 թվականի հոկտեմբերի 2-ին:

Հեղինակ՝ Հ. Մուրադյան