Հիշատակի երեկո հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում

Հիշատակի երեկո հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում

Share

20.04.2016

Ապրիլի 20-ին Հայ-ռուսական համալսարանում տեղի ունեցավ ճապոնացի բանաստեղծ Իսիկավա Տակուբոկուին նվիրված հուշ-երեկո: Միջոցառման պատվավոր հյուրերն էին Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին և նրա կինը:

«Իսիկավա Տակուբոկուն ծնվել է 1865 թվականին Տամայամա գյուղում: Բանաստեղծն ապրել է ընդամենը 26 և կես տարի, սակայն այդ ժամանակահատվածում նա հասցրել է կարևոր հետք թողնել ճապոնական պոեզիայի պատմության մեջ», – նշեց միջոցառման կազմակերպիչ, համալսարանի դասախոս Կարինե Քարամյանը:

Իսիկավա Տակուբոկուին նվիրված հուշ-երեկոյի ընթացքում Հումանիտար գիտությունների ինստիտուտի ուսանողները ճապոներեն արտասանեցին գրողի հայտնի բանաստեղծությունները և ներկայացրեցին տվյալ ստեղծագործությունների հայերեն թարգմանությունը (թարգմանիչ – «Արտասահմանյան տարածաշրջանագիտություն» ուղղվածության II կուրսի ուսանող Դավիթ Գրիցենկո): Մասնակիցների կատարմամբ հնչեցին նաև հայկական և ճապոնական ժողովրդական ու ժամանակակից երգեր: Միջոցառման ավարտին ուսանողները կատարեցին ճապոնական ազգային պար, որով էլ վերջնականապես գրավեցին բոլոր ներկաների սրտերը:

«Շնորհակալ եմ հրավերի համար. ես մեծ բավականություն ստացա: Թե պարը, թե երգերը և թե բանաստեղծությունները, ամեն ինչ շատ վառ ու հետաքրքիր էր ներկայացված, ես շատ զարմացա», – ընդգծեց  Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին: -Ինձ հատկապես ապշեցրեց բանաստեղծությունների չմիջնորդավորված թարգմանությունը ճապոներենից հայերեն: Ես լսել եմ, որ Չարենցը սիրել է ճապոներեն բանաստեղծություններ և դրանք թարգմանել է ռուսերեն: Երիտասարդներ, խնդրում եմ ձեզ, թարգմանեք ճապոնացի բանաստեղծների և գրողների ստեղծագործությունները»:

նյութը վերցված է՝ http://www.rau.am/rus/news/4083

շնորհակալություն Կարինե Քարամյանին այս հոդվածը մասին տեղեկություն տալու համար!