Անիմե

Անիմե

Share

Սիրավեպ նկարներով-հնարավոր է, որ սա ամենաճիշտ թարգմանությունն է ճապոներեն «manga» բառի: Այն և՛ գրականության, և՛ պատկերավոր արվեստի ձև է: Մանգա կարդում են տարբեր տարիքի և ամենատարբեր հետաքրքրություն ունեցող մարդիկ:
Մանգա-ամենատարբեր՝ արկածային, սիրային, սպորտային, պատմական, հումորային, գիտա-ֆանտաստիկ, սարսափ, էրոտիկ և այլ ժանրի ստեղծագործություն է: Մանգա բառը գործածության մեջ մտավ հայտնի ճապոնացի նկարիչ Կացուսիկի Հակուսաեմի կողմից 1814 թվականին: Այդ ժամանակ նրա ստեղծած գիրքը սև ու սպիտակ էսքիզներով էր, որն էլ նա անվանեց «Մանգա» (էսքիզներ): Այդ ժամանակվանից ի վեր մանգա  են անվանել այն գրքերը, որոնք պատկերված են թանաքի սև և սպիտակ նկարներով: Գրեթե ողջ մանգան նկարվում և հրատարակվում է սև և սպիտակ գույներով, չնայած որ գոյություն ունի նաև գունավոր մանգա: Որպես կանոն հայտնի մանգայի հիման վրա նկարահանվում է անիմեն: Չնայած լինում են դեպքեր, երբ մանգան ստեղծվում է արդեն իսկ գոյություն ունեցող անիմեի կամ ֆիլմի հիման վրա, օրինակ «Աստղային պատերազմներ»-ը:

Պատմություն

Ճապոնիայում առաջին հիշատակումները պատմությունը նկարներով արտացոլելու վերաբերյալ եղել են դեռևս 12-րդ դարում, երբ բուդդիստ կուսակրոն Տոբան նկարեց չորս հումորային պատմություն, որոնք պատմում էին կենդանիների, պատկերված մադկանց և բուդդիստ կուսակրոնների մասին: Այս պատմությունները իրենցից ներկայացնում էին 4 թուղթ՝ վրան գրված և թանաքով պատկերներ նկարված: Նեկայումս դրանք պահվում են վանքերում, որտեղ ապրել է Տոբան: Գծերը, որ նա կիրառել է իր աշխատանքներում ներառում էին ժամանակակից մանգայի նմուշներ, ինչպես օրինակ մարդու ոտքերի պատկերները վազքի դիրքով:
Մանգան տարածվելով սկսեց իր մեջ ներառել նաև ուկիյո-ի ավանդույթները: Վերջինս թարգմանվում է ինչպես «լողացող աշխարհի պատկերներ» և արտահայտում է անցողիկ կյանքի ու ակնթարթային բնությունը: Ճապոնիայում արվեստի այս ճյուղը լայն տարածում ստացավ 17-րդ դարի վերջերին: Այն շարունակեց Ճապոնիայում լինել բավականին հայտնի գեղարվեստական ոճերից մեկը: Էսթետիկա արտահայտող  ուղղությունը կարելի է տեսնել ժամանակակից անիմեում և մանգայում: Մեյդվիի վերականգնումից հետո, երբ վերջացավ Ճապոնիայի մեկուսացման շրջանը ներքին աշխարհից, նկարիչները սկսեցին սովորել իրենց օտարազգի գործընկերներից: Հիմնականում սովորում էին կոմպոզիցիաների, մասնիկների, գույների առանձնահատկությունները: Առանձնահատկություններ, որոնք ուկիյոեում ուշադրություն չէր դարձվում: Օրինակ նկարի իմաստն ու գաղափարը ավելի կարևոր էին համարվում, քան ձևը: Մանգայի ժամանակակից ձևը սկսեց ի հայտ գալ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ և հատկապես դրանից հետո:
Պատերազմի ժամանակ մանգան հանդիսանում էր որպես պրոպագանդայի միջոց: Այն տպագրվում էր գունավոր և լավ որակի թղթի վրա: Մանգայի հրատարակումը ֆինանսավորվում էր կառավարության կողմից (ոչ պաշտոնական ձևով այն անվանում են «տոկիոյական մանգա»): Պատերազմի ավարտից հետո, երբ երկիրը դեռ ավիրված էր, մանգային փոխաինելու եկավ այսպես կոչված «օսայական մանգան»: Վերջինս տպագրվում էր ամենաէժան թղթի վրա: 1947 թվականին Օսամու Տեդզուկան հրատարակում է իր մանգան «Shin Takarajima» (գանձերի նոր կղզի): Այն հրատարակվեց 400 000 օրինակով: Տեդզուկայի այս աշխատանքը իր իսկ ժամանակակից ձևով տարբերակեց մանգայի շատ բաղադրիչներ: Տեդզուկան իր ապրած կյանքում էլի շատ ու շատ աշխատանքներ ստեղծեց: Նա ձեռք բերեց աշակերտներ և հետևորդներ, ովքեր վերամշակեցին նրա մտքերը: Նրանք մանգան դարձրին մի հսկայական մշակույթի ամբողջական (եթե ոչ հիմնական) ուղղություն:

Ընդհանուր տեղեկություններ

Ճապոնիայում մանգա կարդում են ցանկացած տարիքի մարդիկ: Այն ընդունված է և՛ որպես արվեստի պատկերավոր ձև, և՛ որպես գրականական երևույթ: Այդ իսկ պատճառով գոյություն ունի ամենատարբեր ժանրերով և բազմաբովանդակ թեմաներով բավականին շատ մանգա ստեղածագործություններ: Գրեթե ողջ մանգան նկարվում և հրատարակվում է սև և սպիտակ գույներով: Հայտնի մանգայի հիման վրա նկարահանվում է անիմեն: Մանգա պատկերող նկարիչը կոչվում է «մանգակա»: Հաճախ հենց ինքն էլ հանդիսանում է սցենարի հեղինակ: Եթե սցենարի հեղինակը մեկ այլ ուրիշ անձ է, ապա այդ դեպքում սցենարի հեղինակին անվանում են «գենսակուսիա»: Մանգայի ընթերցանությունը լայն տարածում ունի, որի պատճառը հիմնականում ճապոնական գրագրությունն է, քանզի հիերոգլիֆների սյուները գրվում են հենց այսպես:
Մանգան կազմում է Ճապոնիայի ողջ տպագրված հրատարակության մոտավորապես քառորդ  մասը: Ճնշող մեծամասնությունը սկզբում հրատարակվում էր հիմնականում հաստ ամսագրերում (200-ից մինչև 1000 էջ), որոնք կազմում են 100-ից ավելին: Սակայն հայտնի մանգա հատորներ այնուամենայնիվ վերահրատարակվում էին առանձին ծավալներով, այսպես կոչված «տոնկոբոններ»:
Մանգան հիմնականում դասակարգվում է ըստ ընթերցողների սեռի և տարիքի: Օրինակ՝

  • Ժոզեի-նախատեսված է 20-ից բարձր տարիք ունեցող կանանց համար, հիմնականում տնային տնտեսուհիներ, քարտուղարուհիներ: Այն Ճապոնիայում հասնում է մոտավորապես այն քանակին, ինչպես սիրավեպերը արևմուտքում:
  • Շոուջո-մանգա-նախատեսված է 6-ից մինչև 18 տարեկան աղջիկների համար: Այստեղ մեծ ուշադրություն է դարձվում մազերի հարդարանքին, հագուստի տարրերին, սիրային կերպարներին, զգացմունքներին և տրամադրությանը:
  • Շոունեն-նախատեսված է տղաների համար: Այն համարվում է մանգայի ոչ պակաս հայտնի ժանր պատանիների համար: Ամենից հաճախ գործողությունները տեղի են ունենում դպրոցում և սպորտի ասպարեզում:
  • Շեինեն-նախատեսված է 18-ից 25 տարեկան տղամարդկանց համար: Այն ներառում է ավելի շատ բռնության կամ սեքսուալ բնույթի տեսարաններ: Գործողությունները հիմնականում տեղի են ունենում ծառայողների, ուսանողների և անաշխատունակների շրջանում:

Գոյություն ունեն նաև տարբեր ժանրեր և թեմաներ: Մանգայի պատկանելիությունը այս կամ այն ժանրին սովորաբար նշվում է հատուկ տարբերանշանով: Հետևաբար հրատարակության ընտրության ժամանակ հարկավոր է ուշադրություն դարձնել տարբերանշանին: Օրինակ (յոյ) ժանրը ներառում է համասեռամոլ բովանդակություն, իսկ (յուրի) ժանրը՝ լեզբի բովանդակություն:

Մանգայի երկրպագուները

Մանգայի ազդեցությունը միջազգային շուկայում էապես մեծացավ վերջին մի քանի տասնամյակներում: Ճապոնիայի սահմաննեից դուրս մանգան բավականին լայն տարածում ունի ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և Լեհաստանում: Անիմեի և մանգայի երկրպագուները ամբողջ աշխարհում հաճախ անվանում են «օ-տակու»: Եվ միայն Ճապոնիայում է, որ այդ բառը գրեթե չի կիրառվում: Ավելին այդ բառը Ճապոնիայում ներառում է մի քանի բացասական ենթատեքստ (համարժեք է հետապնդող երկրպագու թարգմանությանը, այլ ոչ թե նվիրված երկրպագու, ինչպես ընդունված է «օ-տակու» բառը արտերկրում):

  • Ֆանֆիկ-գեղարվեստի երկրպագու-երկրպագուների գրական ստեղծագործություն սիրային սերիալների, ֆիլմերի մոտիվներով: Գեղարվեստի երկրպագուն (ֆանֆիկ) իրենից կարող է ներկայացնել շարունակություն, նախապատմություն, ծաղրերգություն, փոխաինող տիեզերք, անցում (մի քանի ստեղծագործությունների «միախառնում») և այլն:
  • Գեղարվեստ-այն մանգայի երկրպագուների գեղարվեստական ստեղծագործությունն է: Այն ներառում է համակարգչային կոլաժներ, բնօրինակ նկարներ և դոդզինսներ (մոտավոր թարգմանությունը կլինի ցանկացած ինքնաստեղծ մանգա, որը ստեղծվում է արդեն իսկ գոյություն ունեցող մանգայի, անիմեի, խաղերի և ցանկացած այլ ժանրի մոտիվներով): Ի տարբերություն գեղարվեստական գրականության, գեղարվեստը չի տրամադրում արդեն իսկ գոյություն ունեցող տեսարանների և կերպարների պարտադիր պատկերում, բավական է «նմանության զգացողություն»:

Սրանք լայն տարածում գտան ոչ միայն Ճապոնիայում, այլ նաև նրա սահմաններից դուրս և դարձավ Կոսպլեյ, ինչը ներառում է մանգայի և անիմեի կերպարների հանդերձանքի զգեստավորում և մասնակցություն տարբեր երթրի, շքերթերի և մրցույթների:

Գրաֆիկական պատկերների տարբեր տեսակներ`

  • Ռենգա-«հաջորդական նկարներ»: Ի տարբերություն մանգայի գրաֆիկական պատմվածքի, այս տեսակը շատ սեղմ է օգտագործում էջի շրջանակը (հաճախ էջի վրա կա միայն մեկ նկար) և առանձնանում է շատ քիչ քանակի երկխոսությամբ: Այս բառով են անվանում նաև այն նկարները, որոնք փոխանակում են նկարիչները և հաճախ մեկ այլ նկարի են ինչ-որ բան ավելացնում:
  • Գեկիգա-«դրամատիկ նկարներ»: Այն կարևոր ստեղծագործություն է դասական թատրոնի և կինոյի ավանդույթներում: Գեկիգայի տարրերն են հանդիսանում կերպարների խիստ, իրական պատկերները և գրական տրամաբանական սյուժեն: Այս ճյուղը իր հայտնիության գագաթնակետին հասավ 20-րդ դարի 60-ական թվականներին, մասնավորապես Ակիրո Կուրասավիի ֆիլմերի շնորհիվ: Ներկայումս գեկիգան համարվում է մանգայի տարրատեսակ: Այն երբեմն նկարվում է պատանեկան (shounen)  ամսագրերում: Չնայած որ վերջինիս ոճը նախատեսված է քառասունն անց ընթերցողների համար:
  • Յոն-Կոմա-«կարճ մանգա»: Որպես կանոն այն բաղկացած է 4 մասից: Յոն-կոմայի հրատարակությամբ հիմնականում զբաղվում են թերթերն ու ամսագրերը: Սյուժեն սովորաբար ունի հումորային, երբեմն նույնսիկ երգիծական բնույթ:

anime12

նյութը վերցված է՝  http://visitjapan.ru/japan/anime/