04.05.2015 թվականին համերգ Կոմիտասի ավան Կամերային երաժշտության տանը(տեսանյութ)

04.05.2015 թվականին համերգ Կոմիտասի ավան Կամերային երաժշտության տանը(տեսանյութ)

Share

2015 թվականի մայիսի 4-ին՝18:30, Կոմիտասի Կամերայի երաժշտության տանը կայացավ Ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբայի և օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանի «Կոմիտասի երկրում» խորագրով համերգը:
Դահլիճը ինչպես միշտ լեցուն էր հանդիսատեսով և բնականաբար ներկա էր Հայաստանում Ճապոնիայի ժամանակավոր դեսպանը, դեսպանատան այլ աշխատողների հետ:
Սկզբում ճապոնացի Տակահիրո Ակիբան նվագեց Կոմիտասի ստեղծագործություններից,

այնուհետև Առնո Բաբաջանյանի ստեծագործություններից: 
Այնուհետև բեմահարթակ դուրս եկավ նաև օպերային երգչուհի սոպրանո Արաքս Մանսուրյանը և դաշնակահար Տակահիրո Ակիբայի նվագակցությամբ կատարեց Կոմիտասի երգեր:
Իսկ համերգի վերջում միացավ նաև թավջութակահար Հասմիկ Վարդանյանը: Իսկ համերգի ավարտին իր ողջյունի խոսքը հղեց հանդիսատեսին համերգի հովանավոր սփյուռքի նախարարության ներկայացուցիչը:

Հեղինակ՝ Հ. Մուրադյան