Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը մեկնել է Ճապոնիա

Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը մեկնել է Ճապոնիա

Share

22.05.2015

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մայիսի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ճապոնիա՝ «Հայկական մշակույթի շաբաթ» խորագրով միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Պատվիրակության կազմում են Հայաստան-Ճապոնի ապատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը եւ խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը:
Նախատեսվում են հայ խորհրդարանականների հանդիպումները Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի փոխխոսնակ Տացուո Կավաբատայի, Ճապոնիայի Արտաքին գործերի պետական նախարար Մինորու Կիուչիի եւ Ճապոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի հետ:
Մայիսի 24-ին խորհրդարանական պատվիրակությունը կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Տոկիոյում անցկացված «Հայկական մշակութային շաբաթ» խորագրով միջոցառման փակման արարողությանը, որտեղ ԱԺ փոխնախագահը հանդես կգա ելույթով:

ԼուրերՀայաստանից – NEWS.am

 նյութը վերցված է՝ http://news.am/arm/news/267985.html