Ճապոնիայի մշակույթ

Ճապոնիայի մշակույթ

Share

Ճապոնիայի մշակույթը սկզբնավորվել է դեռ պատմական ժամանակներից, այն կրել է Ասիայի, Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի ազդեցությունը: Ավանդական ճապոնական մշակույթն իր մեջ ներառում է խեցեգործություն, տիկնիկների և սրերի պատրաստում, բունրակու, կաբուկի, նոհ թատերական ներկայացումները, պարերը, րակուգոն (երբ բեմում մեկ հոգի նստած պատմում է կատակերգական պատմություն): Մշակույթի մեջ են մտնում նաև թեյախմության արարողությունը, իկեբանան, ռազմական արվեստը, գեղագրությունը, օրիգամին, օնսենը (բնական աղբյուրների մոտ առողջարաններ), Գեյշաները, իսկ 20-րդ դարից սկսած արդեն անիմեն և մանգան նույնպես: Գրականությունն այստեղ սկզբնավորվել է 8-րդ դարից: Էդո դարաշրջանում առաջացավ ուկիյո-ն (լողացող աշխարհ), այն հիմնադրեց գրող, դրամատուրգ Իհարա Սայկակու-ն: Հետագայում ավանդական ճապոնական գրականությունն իր տեղը զիջեց արևմտյան ավանդույթներին: Նացումե Սոսեկին և Մորի Օգան դարձան առաջին մոդեռն գրողները, հետագայում նրանց շարքերը համալրեցին Րյունոսկե Ակուտագավան, Յուկիո Միշիման, իսկ ավելի ուշ Հարուկի Մուրակամին: Իսկ գրողներ Յասանուրի Կավաբատան և Կենզաբուրո Օեն նոբելյան մրցանակակիր են: Ճարտարապետության մեջ ի սկզբանե ընդունված էր փայտյա կառուցվածքը: Ինտերյերում կարևոր դեր ունեին սահող դռները: Մարդիկ սովորաբար նստում էին բարձիկների կամ հենց գետնի վրա: Սեղաններն ու աթոռները լայնորեն սկսեցին օգտագործվել միայն 19-րդ դարում: Ժամանակակից ճապոնական արվեստն իր մեջ ներառում է անիմեն, մանգան, վիդեո խաղերը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը: Երաժշտությունը շատ բազմազան է: Շատ գործիքներ, որպես օրինակ կոտո-ն (լարային գործիք), ի հայտ են եկել 9-10-րդ դարերում, իսկ արդեն 19-րդ դարում Ճապոնիա մտան արևմտյան նորարարությունները: Խոհանոցում տարածված է բրինձը, լապշան, ծովամթերքը, բանջարեղենը, տոֆուն (սոյայի կաթնաշոռ) և այլն:

նյութը վերցված է՝ http://nipponnitsuite.wordpress.com/