2021 թվականի նոյեմբերի 7-ին, ժամը 12:00-ից, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ Ճապոներեն բանավոր խոսքի 10-րդ մրցույթը։
Ուսանողների բաժնում հաղթող ճանաչվեց ՀՊՏՀ 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Մելքումյանը, իսկ երկրորդ և երրորդ մրցանակները ստացան Հայ-ռուսական համալսարանի ուսանողներ Անի Զաքոյանը և Էլինա Ստեփանյանը։
Ոչ ուսանողների բաժնում առաջին տեղը գրավեց Բալիկ Ծատուրյանը (Իրոհա կենտրոն), երկորդը՝ Անի Մարտոյանը (Իրոհա կենտրոն), երրորդը՝ Մարիամ Ոսկանյանը (Հայ-ռուսական համալսարանի մագիստրատուրա)։
Շնորհավորում ենք բոլորին և նորանոր հաջողություններ ենք մաղթում։