Շուշիից մինչև Ճապոնիա

Share

ՀՀ ԲՈԿ-ի ընդունելի հանդեսների ցանկում ընդգրկված և ռուսական elibrary.ru գիտաչափական շտեմարանում զետեղված «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականի 2022թ. 1-ին (12-րդ) համարում լույս է տեսնելու ճապոնագետ, «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միության հիմնադիր նախագահ, ՀՊՏՀ դասախոս, տ.գ.թ., միջազգայնագետ Աննա Արամի Վարդանյանի (Anna Aram Vardanyan) ռուսալեզու հոդվածը ծնունդով Շուշեցի Հովհաննես (Իվան) Թևոսյանի մասին:

Մոտ կես դարյա լռությունից հետո առաջին անգամ է գիտական հարթակում անդրադարձ կատարվում հայազգի խորհրդային ժամանակաշրջանի բացառիկ գործիչ, Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի գործում մեծ ներդրում ունեցող, երկաթյա կոմիսար, սոցիալիստական աշխատանքի հերոս, աշխատանքային արիության մեդալակիր, Ճապոնիայում Խորհրդային Միության դեսպան, ծնունդով Շուշեցի Հովհաննես Թևոսյանի մասին:

Հետազոտության համար հեղինակն այցելել է Մոսկվա և Էլեկտրոստալ, հավաքագրել նյութեր ՀՀ Ազգային և Հանրային հեռուստաընկերության արխիվներից:

Հեղինակն իր երախտագիտությունն է հայտնում Ճապոնիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Արեգ Հովհաննիսյանին աջակցության համար:

#Անոնս_Գիտական_Արցախ_թիվ1_2022

#Գիտական_Արցախ

#Scientific_Artsakh

#Научный_Арцах

նյութը վերցված է՝  https://www.facebook.com/profile.php?id=100004922867038