Հայաստանում զբոսաշրջային սեզոնը բացվել է: Մեր երկրի զբոսաշրջային ուղղություններն արդեն իսկ հյուրընկալում են բազմաթիվ հյուրերի ոչ միայն Հայաստանից, այլև արտասահմանյան երկրներից:
Վայոց ձորի լեռնային վայրերը ոգևորել են ռուսաստանցի սուր զգացողությունների սիրահարներին: Արենի չհասած` ճանապարհին կարելի է տեսնել ռուսաստանցի Յուլյային և Արկադիին, որոնք` օդապարիկներով սավառնում են Հայաստանի գեղատեսիլ այդ վայրերումբարձրությունից վայելելով հայկական լեռնաշխարհի գրավչությունները:Նրանց ուղեկցող հայ աշխատակցի խոսքով` Մոսկվայից ժամանած հյուրերից Արկադին մի քանի տարի է, ինչ տուրիստական այս ամիսներին գալիս է Հայաստան, Յուլյան` առաջին անգամ է մեր երկրում: Մարզի զբոսաշրջային այցեքարտերից է նաև 13-14-րդ դարերի Նորավանք վանքային համալիրը, որ դեռևս վաղ միջնադարում, ըստ Ստեփանոս Օրբելյանի, սրբատեղի է եղել: 13-րդ դարասկզբին այն եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը: Եվ ահա այստեղ` պատմամշակութային հնավայրում` միջնադարյան Նորավանքում էլ բոլորի ուշադրությունը գրավել էր արևելքից ժամանած հայուհու ճապոնացի փեսացուն:
Թոմ Տաջիցուն խնդրել է գյումրեցի Լիլիթ Անգուրյանի ձեռքը: Նրանց ամուսնության պսակն օրհնվեց Նորավանքում: Հարսնացուի մայրըԱնկախ-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ընտրությունը թողել են զավակներին, և եթե իրենց դուստրը ընտրել է ճապոնացի տղայի, ապա իրենք չեն խառնվել: