Խորհուրդ ենք տալիս գնալ ճապոնական քաղաքներից մեկի հետքերով: Կան ամիսներ, ժամանակահատվածներ, երբ որոշ ուղղություններ հատկապես գեղեցիկ են ու գրավիչ: Իրադարձություններ, միջազգային միջոցառումներ, սեզոնային մատչելի գներ, թե մուսոնային անձրևներ. այս բոլոր գործոնները պայմանավորում են վերջնական ուղղության ընտրությունը, բայց որոշ դեպքերում գործում են արդեն բնության սեզոնային հրաշալիքները, և հենց դրանք էլ առաջարկում ենք տեսնել այս գարնանը:
Իսկ ինչո՞ւ Ճապոնիա հենց այս ժամանակաշրջանում
Տեղի փոքրիկ քաղաքներից մեկում` Կիտակյուսուում, որը գտնվում է Տոկիոյից մոտ 4-5 ժամվա հեռավորության վրա, գտնվում է հրաշք այգիներից մեկը, որտեղ ամեն տարի ապրիլ ամսվա կեսերից մինչ մայիս ամսվա կեսերը փթթում են աննման գեղեցկության կախովի ծաղիկներ:
Այս փոքրիկ ու գողտրիկ քաղաքի գլխավոր տեսարժան վայրը գլիցինիա անունը կրող ծաղիկներով այգին է` Կավածի Ֆուձի: Կան գլիցինիա ծաղիկների ավելի քան 20 տեսակներ: Այդ աննկարագրելի գեղեցկությամբ ծաղիկները կազմում են այգու գլխավոր հրաշքը` թունելն իր ծաղկակամարով:
Նման գեղեցկություն գոյություն ունի, և սա ֆոտոշոփի արդյունք չէ:
Գլիցինիա կամ վիստերիա ծաղիկները, ինչպես դրանք անվանում են տեղացիները, կախովի ծաղիկներ են, որոնք այգում ձևավորում են կամար: Այդ ծաղիկները կարող են ունենալ մինչև 20 մ բարձրություն և 10 մ լայնություն: Այս հետաքրքիր ծաղկի գլխավոր գեղեցկությունը գույնզգույն թերթիկների մեջ է` վարդագույն, մանուշակագույն և սպիտակ: Գլիցինիայի որոշ տեսակներ, ի դեպ, ունեն շատ հաճելի բուրմունք:
Նման այգիներ առհասարակ կարելի է հանդիպել Ճապոնիայի տարբեր քաղաքներում, սակայն իսկական հրաշքն այս գողտրիկ վայրում է:
Այգում, ի դեպ, կան նաև ոչ միայն կախովի ծաղիկներով պուրակներ և թունել, այլև ծաղկե դաշտեր: Աներևակայելի գեղեցկությամբ թունելը շատերը նկարագրում և բնորոշում են որպես ծաղիկների ջրվեժ:
TIPs/Ահաբեկչությունը Տեղեկատվական եւ կանխարգելման համակարգ/-եր ճապոնական Կիտակյուսու մեկնելիս`
- Քանի որ Կիտակյուսուի այգին մասնավոր է, պետք է վճարել մուտքի տոմսի գումար` 300-1000 իեն/3-7 եվրո: Գները փոփոխական են ըստ սեզոնի:
- Ապրիլ ամսվա վերջին օրերին այստեղ անցկացվում է «Ոսկե շաբաթ» փառատոն` ապրիլի 27-29-ը: Միջոցառումների խորհրդանիշը կրկին ճապոնական գեղեցիկ ծաղիկներն են: Այս օրերին ճապոնական այս քաղաքն ու այգին հատկապես մարդաշատ են:
նյութը վերցված է՝ http://travelblog.am/2013/03/15/kitakyushu/