Ագարակ Ֆեստ (տեսանյութ)

Ագարակ Ֆեստ (տեսանյութ)

Share

2019 թվականի օգոստոսի 25-ին, ժամը 15։օօ-ից Վայոց ձորի մարզի Ագարակաձոր համայնքում տեղի ունենցավ «Ագարակ Fest» փառատոնը, որի առաջնային նպատակն է համայնքային կայուն զարգացման միջոցով նպաստել համայնքում տնտեսության ակտիվացմանը։
Փառատոնի բացմանը մոտ 20րոպե ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ-ում ԵՄ դեսպանության ներկայացուցիչ Պյոտոր Սվիտավսկին, Արենի խոշորացված համայքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, Ագարակաձոր գյուղի վարչական ղեկավար Անդրանիկ Գալստյանը, Վորլդ Վիժն զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի  ներկայացուցիչը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ներկայացուցիչը:

Agarak Fest-1
Փառատոնի ընթացքում իհարկե եղավ հիանալի ազգային պարեր և համերգային ծրագիր:
Հանդիսատեսը այս փառատոնի ընթացքում տարբեր միջոցառումներ մասնակցելու հնարավորություններ ուներ: Դրանք էին կավագործություն, փայտագործություն, թաղիքագործություն, թղթի ու կտորի վերամշակում, Էկո-պայուսակների պատրաստում, էկոտուրիզմի և ակտիվ հանգստ նախընտրողների համար կար հեծանվավարում, ձիավարություն, այցելություն գյուղի տեսարժան վայրեր տեղացիների ուղեկցությամբ ինչպես նաև թեյախմություն, նիզականետություն, պղպջակի տոն, օնլայն վիկտորինա կենդանական աշխարհի մասին թեթև ժամանցի սիրահարների համար:
Փառատոնի կազմակերպիչները հրավիրել էին նաև հատուկ կարիքներ ունեցող մարդկանց աջակող ՈՒնիսոն ՀԿ-ի անդամները:

Agarak Fest-UNISON,2

Agarak Fest-UNISON-1

Հեղինակ՝ Հ. Մուրադյան