Ձյուդո մարզաձևը Հայաստանի Հանրապետություն մուտք է գործել 1960-ական թվականների վերջում, երբ Սամբո ըմբշամարտի Գյումրեցի մարզիչ Ռոբերտ Հովհաննիսյանի երիտասարդ սաները միջազգային արենայում ցույց տվեցին բարձր արդյունքներ` Հովհաննես Սարգսյանը 1968 թվականին Անգլիայում կայացած երիտասարդների Եվրոպայի առաջնությունում գրավեց պատվավոր երկրորդ մրցանակային տեղը, իսկ 1969 թվականին` Արամ Գրիգորյանը Իտալիայում կայացած երիտասարդների Եվրոպայի առաջնությունում գրավեց երրորդ մրցանակային տեղը:
Հունա-հռոմեական և Սամբո ըմբշամարտերում բարձր սպորտային արդյունքների հասած երևանցի Թելման Քոչարյանը 1968 թվականից անցնելով մարզչական աշխատանքի` պատրաստեց մի շարք խոստումնալից մարզիկների, որոնք 1970-ական թվականների սկզբից ԽՍՀՄ Ձյուդոյի պատանեկան և երիտասարդական առաջնություններում սկսեցին ցուցաբերել բարձր արդյունքներ: Հենրիկ Գրիգորյանը 1969թ. երիտասարդների ԽՍՀՄ ընտրական առաջնությունում գրավեց 2-րդ տեղը, իսկ Գագիկ Աղամալյանը 1971-72թթ. ԽՍՀՄ պատանեկան առաջնություններում գրավեց երկրորդ և երրորդ մրցանակային տեղերը:
Հայաստանում Ձյուդո մարզաձևի հիմնադիրներ են համարվում Թելման Քոչարյանը, Ռոբերտ Գալստյանը և Հովհաննես (Պավել) Սարգսյանը: Որպես ՀՀ հավաքական թիմերի մարզիչ` մեծ ներդրում ունի նաև Լևոն Եղիազարյանը:
1973 թվականին պաշտոնապես կազմավորվեց Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիան և նախագահ ընտրվեց Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ըմբշամարտի ամբիոնի վարիչ Կառլեն Աթոյանը:
Այնուհետև ՀՁՖ նախագահներ են ընտրվել`
•1977-1985թթ. – Իսահակ Դանիելյանը
•1986-1991 թթ. – Զորի Բալայանը
•1992-2010թթ. – Ալեքսան Ավետիսյանը
•2010-2010թթ. – Հրաչյա Ռոստոմյանը
•2010-2010թթ. – Կոնստանտին Բոգդանը
•2011թ. – Վարդան Ոսկանյանը
1973 թվականին կազմավորվեց նաև Հայաստանի մեծահասակների հավաքական թիմը և ավագ մարզիչ նշանակվեց Թելման Քոչարյանը: Հավաքականի երկրորդ մարզիչն էր Ռոբերտ Գալստյանը:
Հայաստանից օլիմպիական խաղերին մասնակցել են
•1996թ. Ատլանտա – Արսեն Գևորգյան–մարզիչ` Ա.Գևորգյան
•2000թ. Սիդնեյ-Վարդան Ոսկանյան–մարզիչներ` Թ. և Վ. Հովհաննիսյան, Ն. Կարսլյան
•2004թ. Աթենք–Արմեն Նազարյան–մարզիչ` Կ.Աբաղյան
•2008թ. Պեկին-Արմեն Նազարյան–մարզիչ` Կ.Աբաղյան
•2008թ. Պեկին-Հովհաննես Դավթյան–մարզիչ` Կ.Սիմոնյան
•2012թ. Լոնդոն-Հոհաննես Դավթյան-7-րդ տեղ-մարզիչ` Կ.Սիմոնյան
•2012թ. Լոնդոն-Արմեն Նազարյան-Մարզիչ` Կ. Աբաղյան
Առաջին պատանիների օլիմպիական խաղերին մրցանակակիր է դարձել
•2010թ. Սինգապուր–Դավիթ Ղազարյան–66 կգ-մարզիչ` Գ.Ղազարյան
Հայազգի օլիմպիական խաղերի մրցանակակիրներ են դարձել
•1980թ. – Մոսկվա-Բեռնար Չուլոյան-78 կգ-3-րդ տեղ-Ֆրանսիա
•1996թ. – Ատլանտա-Արմեն Բաղդասարով-86 կգ-2-րդ տեղ- ՈՒզբեկստան
•2012թ. – Լոնդոն-Արսեն Գալստյան-60կգ-1 տեղ-Ռուսաստան
Հայաստանի Հանրապետությունում Ձյուդո մարզաձևով պարապողների քանակը հասնում է մոտ 3000-ի:
Հայաստանում Ձյուդո մարզաձևի հիմնադրումից հետո ազգային հավաքականի գլխավոր մարզիչներ են եղել`
•1973-1983 թթ. – Թելման Քոչարյան
•1984-1990 թթ. – Գագիկ Աղամալյան
•1991-1994 թթ. – Արթուր Գևորգյան
•1995-1996 թթ. – Գագիկ Աղամալյան
•1997-1998 թթ. – Թելման Քոչարյան
•1999-2005 թթ. – Տիգրան Բաբայան
•2005-2008 թթ. – Գագիկ Աղամալյան
•2009-2010 թթ. – Արթուր Գևորգյան
•2010-2012 թթ. – Ադրիան Կրոիտորու
•2013 – Տիգրան Բաբայան
Ձյուդո մարզաձևի զարգացման գործում, Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիան իր կարևոր դերն ու նշանակությունն ունի Միջազգային արենայում: Դրա վկայությունն է, որ 2003 և 2009 թվականներին վստահվեց Երևան քաղաքում անցկացնել եվրոպայի մինչև 23 և մինչև 20 տարեկան երիտասարդների առաջնությունները:
ՀՁՖ լուրջ հաջողություններ ունի նաև մրցավարական ասպարեզում, միջազգային կարգի մրցավարներ են`
•Ալեքսան Ավետիսյան – Օլիմպիական կարգ
•Դավիթ Խիթարյան – Օլիմպիական կարգ
•Վարուժան Իսրայելյան – Միջազգային Բ կարգ
•Արարատ Մարտիրոսյան – Միջազգային Բ կարգ
•Սերոբ Անդրեասյան – Միջազգային Բ կարգ
նյութը վերցված է՝ http://judo.am/armenian-judo