Ճապոնիայում շատ տարածված և սիրված են արևմտյան քաղցրավենիքները` կոնֆետներ, թխվածքաբլիթներ և այլն, սակայն ճապոնական ավանդական խոհանոցում կան նաև սեփական քաղցրավենիքները: Հոդվածում կպատմենք դրանցից հինգի մասին:
Յոկանը Ճապոնիայի ամենահին քաղցրավենիքներից է, լինում է մի քանի տեսակ: Սրա հիմքում ընկած է տենգուսա ջրիմուռներից պատրաստված ագար-ագարը (ժելեանման զանգված): Պարզությունն ու ունիվերսալությունը դարձնում են յոկանն ամենասիրված քաղցրավենիքներից մեկը: Այն պատրաստում են անկոյի քաղցր հատիկներից, տապակած շագանակներից և քաղցր կարտոֆիլից:
Մանձյու կարելի է գտնել Ճապոնիայի բազմաթիվ հրուշակարաններում և հուշանվերների խանութներում: Սրանք փոքր թխվածքաբլիթներ են, որոնց արտաքին շերտը պատրաստված է ցորենի կամ բրնձի ալյուրից, իսկ միջուկը` անկոյի հատիկներից, երբեմն էլ` մանրացված շագանակից կամ քաղցր կարտոֆիլից:
Դանգոն ջրի մեջ կամ գոլորշու վրա եփված լոշիկ է, որը հավասարապես սիրում են և` մեծերը, և` փոքրերը: Պատրաստվում է այն կպչուն բրնձի ալյուրից և մատուցվում միանգամից մի քանի հատ փայտիկի վրա շարված: Որպես սոուս դանգոյի հետ մատուցվում են անկոյի հատիկներ, քաղցրացված սոյայի սոուս կամ կանաչ սոյայի հատիկներից մածուկ:
Կասուտերան (կաստելլա) բիսկվիտ է, որի բաղադրատոմսը Ճապոնիա են բերել պորտուգալացիները 16-րդ դարում: Այն մյուս բիսկվիտներից տարբերվում է իր պնդությամբ և քաղցրությամբ, հաճախ պատվում է շաքարավազի կեղևով, ինչը խմորեղենին հաղորդում է տեքստուրա և հավելյալ քաղցրություն:
Օսիկուրոն, միգուցե, ճապոնական քաղցրավենիքներից ամենադեկորատիվը չէ, բայց աձուկիի քաղցր հատիկներով սուպի հարուստ և հագեցած համը օգնում է մարդկանց տաքանալ ձմռան ցուրտ օրերին: Սովորաբար այն մատուցվում է մոչի կամ դանգո լոշիկների հետ: Տարվա ցուրտ եղանակին կարելի է այս քաղցրավենիքը գնել անգամ պահածոյացված վիճակում վաճառքի մեքենաներից:
նյութը վերցված է՝ http://goo.gl/uDZqUn