Ճապոներեն լեզվի 5-րդ մրցույթը Հայաստանում

Ճապոներեն լեզվի 5-րդ մրցույթը Հայաստանում

Share

Սեպտեմբերի 26-ին ժամը 12:30-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում անց է կացվել Հայաստանում ճապոներեն լեզվի 5-րդ մրցույթը: Ժամը 12-ին ժամանեց Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էիձի Տագուծին իր կնոջ հետ և դեսպանատան այլ պաշտոնյաների հետ, Մոսկվայից Ճապոնիայի հիմնադրամի ներկայացուցիչ տիկին Միկի Օօտան, ինչպես նաև բազմաթիվ մասնակիցներ և հյուրեր: Հյուրերին դիմավորեց Հումանիտար գիտությունների ինսիտուտի տնօրեն Գ. Զ. Սարգսյանը: Տարածաշրջանային մասնագիտության ուսանողները գույնզգույն կիմոնոներով ողջունեցին հյուրերին ծաղիկներով: Բանավոր մրցույթից հետո եղավ ճապոնական անինացիայի թեմայով նկարների մրցույթ: Նկարների դիտումից հետո Ճապոնիայի պատվիրակությունը բարձրացավ երրորդ հարկ «կապույտ դահլիճ»: Այս տարվա մրցույթին 19 մասնակիցներ էին. 7 դպրոցականներ և 12 ուսանողներ: Ներկա էին Սլավոնական համալսարանի, Երեւանի Պետական համալսարանի, Լեզվաբանական համալսարանի, Եվրոլինգվա Միջազգային լեզուների ինստիտուտի (ԵՄԼԻ) «ԻՐՈՀԱ» ճապոներենլեզվի դասընթացների կենտրոնի  և Հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնի«Ուսմունք» դպրոցի ուսանողներ և այլոք:  Սկզբից բեմը տրամադրվել է դպրոցականներին որից հետո հայտարարվեց ընդմիջում: Մրցույթի երկրորդ մասում մրցում էին ուսանողները: Տիկին Օօտաի և պարոն Սասամեի՝ դեսպանի խորհրդականի, գլխավորությամբ ընտրեցին հաղթողներին: Արդյունքների հայտարարմամբ ելույթ ունեցավ Ճապոնիայի դեսպանը, որը  նշեց մասնակիցների բարձր մասնագիտական մակարդակը: Այս տարի ուսանողների շրջանում գլխավոր մրցանակը ուղղեգիր էր դեպի Մոսկվա, մասնակցելու  միջազգային մրցույթին և դեսպսնի գավաթը:
5th contest of the Japanese language in Armenia4
Բոլոր անվանակարգերով հայտարարվեցին առաջին երեք տեղերը և նվերներ ընծայվեցին: Երեք անվանակարգերի արդյունքները.

Նկարների մրցույթ.

Iտեղ– Ավանյան Քրիստինա, «Ուսմունք» դպրոց

IIտեղ  – Նշանյան Միքայել, ԵՊՀ

III տեղ – ԽրիմյանՄարիամ, Սլավոնական ինստիտուտ

Դպրոցականների մրցույթ

Iտեղ – Շահվերդյան Դիաննա, № 83 դպրոց, «ԻՐՈՀԱ»  կենտրոնի անդամ

IIտեղ  – Ավանյան Քրիստինա, «Ուսմունք» դպրոց

III տեղ – Ղարիբյան Յանա,  № 83 դպրոց, «ԻՐՈՀԱ»  կենտրոնի անդամ

Ուսանողների մրցույթ

 Iտեղ – Մարիամ Ամար,Սլավոնական ինսիտուտի I կուրս, «ԻՐՈՀԱ»  կենտրոնի անդամ

IIտեղ  – Գրիցենկո Դավիթ, Սլավոնական ինսիտուտի  II կուրս

III տեղ – Շահբազյան Հրանուշ, Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտ

Մի քանի խոսք հաղթող Մարիամ Ամարի մասին: Նա հայ է Սիրիայից, փայլուն տիրապետում է ճապոներեն լեզվին և հանդիսանում է ՀՌՀ(Հայ-Ռուսական (Սլավոնական Համալսարանի)-ի առաջաին կուրսի «արտասահմանյան լեզու»  մասնագիտության ուսանողուհի: Մարիամ հոկտեմբերի 24-ին Մոսկվայում քեզ հաջողություն!
Մրցույթից հետո տեղի ունեցավ համերգ: Պարեր, երգեր, ճապոնական երաժշտություն հայկական քանոն երաժշտական գործիքի վրա,

5th contest of the Japanese language in Armenia5

ուսանողների, խմբակային և մենահամերգներով ավարտվեց  ՀՌՀ (Հայ-Ռուսական (Սլավոնական Համալսարան)-ում հիանալի օրը:

Հեղինակ՝  Կարինե Քարամյան