Ճապոնական նո թատերական ներկայացումներ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին

Ճապոնական նո թատերական ներկայացումներ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին

Share

2016 թվականի սեպտեմբերի 26-ին ժամը 19:00-ին Երևանի Հավհաննես Թումանյանի  անվան պետական տիկնիկային թատրոնում և սեպտեմբերի 27-ին, նույն ժամին, Կոմտասի թանգարան-ինստիտուտում կայացան, Հայաստանում Ճապոնիայի դեսպանության շնորհիվ կազմակերպված, ճապոնական նո թատերական ներկայացումներ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25- ամյակին:  Ներկայացումների կազմակերպմանը իր լուման ուներ նաև «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնը և Japan Tobacco Inc-ը (JT)-ին: Այն հայ հանդիսատեսին հարմարեցված մեկ ու կես ժամի էին  կրճատել, ներկայացնելով 7 ներկայացումներ, չնայած իրականում այն 6 ժամ է տևում և  20 ներկայացումից է կազմված: Ներկայացման սկզբից Մասայուկի Ֆուջիի կողմից ներկայացվեց «Ինչ է նոն» դասախոսությունը: Այնուհետև ներկայացվեց Շիրմայ՝ հատված նո պարերից «Ֆունա բենկեյ» («Բենկեյը նավում»),«Ցուչիգումո» («Ցամաքային սարդը»), որից հետո նո երաժշտական գործիքներ: Այնուհետև աշխարհում առաջին անգամ ներկայացրեցին «Հանջյո» նո ներկայացումը համեմված ֆլամենկոյով, որից հետո «Յամասիմա» նո ներկայացում: Հետո եղավ պատմողական երգեցողություն բիվայի՝ ճապոնական երաժշտական գործիքի նվագակցությամբ, որից հետո  եղավ նոի հագուստները կրելու ցուցադրություն, իսկ վերջում «Տամակազուրա» նո ներկայացումը: Ներկայացումը ավարտվեց Ցուկկեշուգե կոչվող նո տոնական երգեցողությամբ: Ներկայացման ողջ ընթացքում բեմի անկյունում կանգնանծ ճապոներենից հայերեն շատ վարժ թարգմանում էր Ռուզան Խոջիկյանը: Դահլիճը լեփլեցուն էր հանդիսատեսով, շատերը, քանզի նստատեղերն արդեն լրիվ զբաղեցված էին, կամ գետնին էին նստել, կամ ոտնկայս էին դիտում ներկայացումը:

Հեղինակ՝ Հ. Մուրադյան