Ծովի մարգարիտները միշտ համարվել և համարվում են անհրաժեշտություն (must have) ցանկացած կնոջ զարդապահարանում: Թերևս Հայաստանում քչերն են քաջատեղյակ մարգարիտների իրական հատկությունների, փայլի, որակի մասին: Մինչդեռ բնական ծովի մարգարիտ, մարդկային փոքրիկ միջամտության ճանապարհով, ստանալու տեխնոլոգիան հայտաբերել է ազգությամբ ճապոնացի Կոկինիծի Միկիմոտոն 1908 թվականին: Այդ հանճարեղ հայտնագործությունից հետո նրան կոչեցին ՄԱՐԳԱՐԻՏԻ ԱՐՔԱ և ճապոնական մարգարիտները սկսեցին իրենց հաղթարշավն աշխարհով մեկ, գերելով միլլիոնավոր կանաց: 2013 թվական, Հայաստան, Երևան: Հայ-ճապոնական 22 ամյա դիվանագիտական և ընկերական հարաբերություններն առաջին անգամ ոսկերչության ոլորտում ամրագրվեցին Վի Էնն հայկական ոսկերչական և ԴինաՔՍԹի ճապոնական ծովի մարգարիտներ արտադրող ընկերությունների միջև, որի արդյունքում Ճապոնիայում հայտնի «ՈՒՎԱԿՈՅԱ» ծովի մարգարիտները ժամանեցին Հայաստան և սկսեցին ներկայացվել Երևանի տարբեր ոսկերչական սրահներում: Այս համագործակցությունը մեծ ձեռքբերում է 2 երկրների համար, հարմար առիթ ներկայացնելու ճապոնական մշակույթի մի մասնիկ Հայաստանում, նշում է «Վի Էնն» ոսկերչական ընկերության հիմնադիր տնօրեն, ՀՊՏՀ ասիստենտ, տ.գ.թ. Աննա Վարդանյանը: Ճապոնիան տարբեր ոլորտներում ներկայանում է Հայստանում, սակայն ոսկերչության ասպարեզում սա նորամուտ է: Կա մեծ ցանկություն հայկական ոսկերչությունը ևս ներկայացնել Ճապոնիայում, սա երկկողմանի գործնական և մշակութային բացառիկ միջոցառում կլինի, սակայն Աննան դեռ չցանկացավ ժամանակից առաջ ընկնել և բացել փակագծերը: Նշենք նաև, որ «Վի Էնն» ոսկերչական ընկերությունը զբաղվում է ոսկերչական զարդերի դիզայնով և արտադրությամբ: Ընկերությունում ընդունվում են պատվերներ ոսկյա և արծաթե, մարգարտյա, բնական քարերով զարդերի պատրաստման համար: «Վի Էնն»-ը Ճապոնիան Հայաստանում» խորագրով մասնակցել է 4 միջազգային ոսկերչական ցուցահանդեսների և գրագետ ներկայացրել հրաշագեղ մարգարիտները հայ սպառողին: Մարգարիտը կենդանի զարդ է – Կոկինիծի Միկիմոտո