2017 թվականի նոյեմբերի 3-ին երեկոյան 6-ից 8-ը Իրոհա կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Վասեդա համալսարանի ուսանողների հետ: Նրանք՝ թվով 8 ուսանող, եկել էին Հայաստան Վասեդա համալսարանի հանրահաշվի դասախոս Մորիս սենսեի ուղեկցությամբ հոկտեմբերի 27-ին: Վերադարձան նոյեմբերի 4-ին: Քանզի նպատակը հայ ազգի մշակույթը ուսումնասիրելն էր, ժամանման ընթացքում այցելել են Գառնի, Գեղարդ, Խոր Վիրապ, Նորավանք, Տաթևի վանական համալիր, Խնձորեսկ: Երևանում այցելել են հայ-ռուսական (սլավորոկան) համալսարան և հանդիպում ունեցել ճապոնախոս ուսանողների հետ, նախավերջին օրը հանդիպեցին Իրոհա կենտրոնի ուսանողների հետ: Հանդիպումը կայացավ խիստ ընկերական մթնոլորտում՝ սեղանի շուրջ: Նախ հայ-ճապոնական կրթական և մշակութային փոխանակման կենտրոն «ԻՐՈՀԱ» ՀԿ-ի նախագահ Ռուզան Խոջիկյանի ղեկավարմամբ արագ փոքրիկ հյուրասիրության սեղան բացվեց, հետո ճապոնայից ժամանած և Հայաստանի ճապոնախոս հայ ուսանողները ծանոթացան
և հաճելի զրուցեցին միմյանց հետ:
Հանդիպման երկժամյա ընթացքում նրանք կենդամա ճապոնական խաղալիքի տիրապետման արվեստը ցուցադրեցին,
հայ ուսանողները կատարեցին ճապոնական հայտնի երգերից մեկը,
Վասեդա համալսարանի ուսանողները իրենց համալսարանի մասին երգ երգեցին
և բազում այլ միմյանց հետաքրքիր արարողություններ կատարեցին:
Հեղինակ՝ Հ. Մուրադյան