Հարցազրույց  Հայաստանում հայոց լեզու  ուսումնասիրող Ռիո Կիմուրայի հետ

Հարցազրույց Հայաստանում հայոց լեզու ուսումնասիրող Ռիո Կիմուրայի հետ

Share

-Պարոն Ռիո Կիմուրա ինչպե՞ս են Ձեզ դիմում Ձեր հայ ընկերները: Ե՞րբ եք եկել Հայաստան:

- Հայերն ինձ անունով են դիմում՝ Ռիո: Հայաստան եկա անցյալ տարի 2019-ի սեպտեմբերի վերջին:

- Ո՞րն է Ձեր այստեղ գալու պատճառը և նպատակը:

- Ես համալսարանում ուսանելու ժամանակ, օտար լեզուների առարկայից ընտրեցի Ռուսաց լեզուն: Այդ ժամանակ իմացա Հայաստանի մասին, որպես մի երկիր, ոնն եղել է նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության մի երկիր: Այդ դասընթացից ես փափագում էի մի օր գալ Կովկասի տարածաշրջան, որն ունի երկար պատմություն բազմազան ազգեր, լեզուներ և մշակույթներ: Երկու տարի առաջ, 2018-ին, ես ճանապարհորդեցի Կովկասի երեք երկրներ, որի մասին ես վաղուց էի երազում և պարզեցի, որ Հայաստանում և՝ ուտելիքն է համեղ, և՝ եկեղեցական ճարտարապետությունն է հիանալի, և դեռ հայերն էլ բարի են և այս երկրում շատ հարմարավետ է: Դրանից հետո Ճապոնիայում մի քիչ հայոց լեզվի դասընթացների այցելեցի, բայց եկա Երևան, որովհետև ուզում էի ապրել Հայաստանում և տեղում ուսումնասիրել հայոց լեզուն ու մշակույթը:

-Դուք արդեն հարմարվե՞լ եք այս երկրի սովորույթներին:

- Սկզբում ես հաճախ շփոթվում էի, բայց հիմա ես սովոր եմ դրան: Ժամանակ առ ժամանակ ինձ նյարդայնացնում է Ճապոնիայի և Հայաստանի միջև եղած տարբերությունը, բայց ընդհանրապես լավ է:

-Ի՞նչ սովորություն եք սիրում: Ճապոնական տեսանկյունից կան սովորույթներ, որոնք տարօրինակ են:

- Հայկական ավտոմեքենաները հետիոտնին տեղ են տալիս, իսկ հայերը հաճախ հանրային տրանսպորտով իրենց տեղերը տալիս են տարեցներին, կամ նստած մարդիկ բռնում են կանգնած մարդկանց պայուսակներ: Կարծում եմ, որ սա մի բան է, որը ճապոնացիները պետք է ընդօրինակեն: Հետո հայերը միշտ պարում են, եթե կա առիթ: Սա շատ զվարճալի սովորություն է:

Առաջին տարօրինակ բանը, երբ եկա Հայաստան, այն էր, որ հայ կանայք բոլորն էլ նման ոճով էին հագնվում: Ժամանակ պահանջվեց, որ սովորեցի նրան, որ կանայք ձիգ շարվար են հագնում և սևահեր են ու երկար մազերով: Տարօրինակ է նաև այն, որ հայ տղամարդիկ առաջին անգամ հանդիպած մարդուն կոչում են ախպեր և այն ժեստը երբ տարեցները իրար ձեռքի ափերը թափահարելով հարցնում են թե ոնց են:

Ճապոնական և հայկական հասարակությունների միջև կա՞ն ընդհանրություններ: Եթե՞ կան խնդրում եմ պատմեք:

-  Անկեղծ ասած համարյա չկան, բայց զարմացա, որ Հայաստանը նույնպես չորացրած նուշ ունի: Ընդմիջման ժամանակ տրանսպորտը շատ խցանված է լինում, ինձ զգում եմ, ինչպես Տոկիոյի էլեկտրական գնացքներում:

Ե՞րբ եք պլանավորում հայրենիք վերադառնալ:

- Երբ հունիսի կեսերին հայոց լեզվի դասընթացն ավարտեմ կվերադառնամ:

Որտեղ ե՞ք պլանավորում օգտագործելու ձեր հայոց լեղվի գիտելիքները հետագայում:

- Ես այժմ սոցիոլոգիայի մագիստրոս եմ և պլանավորում եմ հայերեն թեզ կարդալ իմ մագիստրոսի թեզի համար: Ավարտելուց հետո իմ ուղղակի կապը Հայաստանի հետ կվերանա, բայց ես ուզում եմ շարունակել հայերեն օգտագործել հայ շատ ընկերների հետ շփման միջոցով:

Հեղինակներ ՝ Ռիո Կիմուրա և Հասմիկ Մուրադյան