Կենդանիներ, որոնց հաստատ կսիրահարվեք

Share

Բոլորս էլ ունենք մեր սիրելի տնային կենդանիները, լինեն դրանք շներ, կատուներ կամ ծովախոզուկներ: Իսկ ի՞նչ կասեք վայրի կենդանիների մասին:Սրանց հիմնականում նկարահանում են լուրջ և հեղինակավոր վավերագրական ֆիլմերում, բայց դա կենդանիներին պակաս հաճելի չի դարձնում: Պիկաչուանման այս բրդոտիկները կհալեցնեն ձեր սրտի սառույցը:
Ճապոնիայի հյուսիսում գտնվող ամենամեծ կղզի Հոկայդոյում կարելի է հանդիպել բազմաթիվ փոքր ու գեղեցիկ կենդանիների, որոնց չես գտնի երկրի այլ մասերում: Կան վեց տեսակի կենդանիներ, որոնց տեսնելիս հաստատ կսիրահարվեք: Սրանց մի մասը տարածված կենդանիների ենթատեսակներնեն, մինչ մյուսները այստեղի բնիկներն են: Հոկայդոն այն վայրերից է, որ անպայման պետք է այցելել թե’ ձմեռային սպորտաձևերի, թե’ բնության, թե’ յուրահատուկ մշակույթի և թե’ գեղեցիկ կենդանիների համար:Թվիթեր օգտատեր լուսանկարիչ Pop Shiretoko-ն այցելել և լուսանկարել է կենդանիներից որոշներին:

  1. Էձո մոմոնգա

Այս գեղեցկուհին Հոկայդոյում բնակվող թռչող սկյուռ է: Նրա խոշոր սև աչքերը և փոքրիկ թաթերը այնքան հմայիչ են, որ նա պատկերվում է տեղի երկաթուղուլ իցքավորվող քարետերի վրա: Նա այնքան փոքր է, որ կարող է նստել մարդու ձեռքին, իսկ հետո… թռնել:

Animals whom definitely will fall in love2

  1. Հոկայդոյի կարմիր աղվեսը

Սա սովորական կարմիր աղվեսների տեսակներից է, սակայն չափազանց գեղեցիկ է իր մասին չհիշեցնելու համար:

Animals whom definitely will fall in love7

  1. Հոկայդոյի կարմիր սկյուռը

Եվրասիական կարմիր սկյուռերը շատ տարածված են, նրանց կարելի է հանդիպել ամբողջ Ասիայով և Եվրոպայով մեկ: Բայց Հոկայդոն ունի իր ենթատեսակը, որին կարելի է հանդիպել միայն այստեղ:

Animals whom definitely will fall in love8

  1. Հոկայդոյի լացող ճագար

Լացող ճագարը կամ Էձոնակի ուսագին Հյուսիսային Ասիայում և Ճապոնիայի հյուսիսում բնակվող հյուսիսային պիկայի ենթատեսակներից է: Այո, այո, սա հենց նույն ինքը Պիկաչուն է: Այս փոքրիկ մկանման ճագարը տարվա տաք եղանակներին կանաչի է հավաքում և պահում է ժայռերի ճեղքերում ձմռանն ուտելու նպատակով:

Animals whom definitely will fall in love11

  1. Իձունա

Իձունան կամ ձյունաճերմակ աքիսը այն կենդանիներից է, որոնք նախընտրում են Հոկայդոյի, Սիբիրի և Սկանդինավիայի հյուսիսային կլիման: Չնայած իր գեղեցկությանը, իձունան շատ վախկոտ է և միանգամից կանհետանա, եթե տեսնի, որ իրեն նկատել են:

Animals whom definitely will fall in love16

  1. Էձո ֆուկուրո

Սա Ուրալյան բուերի ենթատեսակներից է: Էձոն Հոկայդոյի պատմական անվանումն է: Այն ամենից հաճախ հանդիպում է թռչունների անունների հետ: Այս բուն այնքան լավ է միաձուլվում շրջապատող աշխարհի հետ, որ հնարավոր է նրան չնկատեք ծառի փչակում:

cute-animals-hokkaido-ezo-japan-17

նյութը վերցված է՝  http://goo.gl/8q7NFN