Նոյեմբերի 28-ին «Հիկարի» մշակութային կենտրոնում ելույթ ունեցավ ճապոնացի դերասանուհի Սայոկո Շիրոտանին(տեսանյութ)

Նոյեմբերի 28-ին «Հիկարի» մշակութային կենտրոնում ելույթ ունեցավ ճապոնացի դերասանուհի Սայոկո Շիրոտանին(տեսանյութ)

Share

Նոյեմբեր 28-ին, ժամը 19:00-ին Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոն ՀԿ-ում ելույթ ունենցավ ճապոնացի դերասանուհի Սայոկո Շիրոտանին։ Նա խաղաց ներկայացում,  սյամիսեն ավադական ճապոնական գործիքով երգի տեսքով այն ներկայացնելով: Ապա ներկայացրեց այդ գործիքի ճիշտ փաթեթավորման արվեստը: Այնուհետև սկսեց հանդիսատեսին ուսուցանել կանանց և տղամարդկանց պարելու ավանդական ձևը ճապոնական  թատրոնում: Որից հետո ճապոնական ավանդական կաբուկի թատրոնում հովհարով պարի մի փոքրիկ հատված,  թրով կռվելու ներկայացման արվեստ: Որից հետո կրկին անգամ հանդիսատեսին ներգրավելով  հայերեն լեզվով ճապոնական ոճով մի փոքրիկ ներկայացում ցուցադրեց: Այնուհետև ներկայացրեց ալկոհոլ խմելու բեմականացման արվեստը, ներկայացրեց ճապոնական շուտասելուկ: Ճապոնացի դերասանուհի Սայոկո Շիրոտանին վերջում ասեց հանդիսատեսին, որ նա առաջին անգամն է , որ եկել է Հայաստան և քանզի այս երկիրը իրեն շատ դուր եկավ մեծ հույսեր է փափագում, որ դեռ էլի կգա: ԵՎ նա իր ներկայացումը ավարտեց իրեն շատ դուր եկած «Ծիծեռնակ» երգի երաժշտության տակ ճապոնական  «Բոն» /հանգուցյալների հիշատակի/ պարին նմանակող մի պարի ներկյացում կազմակերպելով: Բեմականացումը ավարտվեց  «Հիկարի» մշակութային կենտրոնի կողմից իրենց հյուրի հավանած  «Ծիծեռնակ» երգի արհեստավարժ երգիչների կողմից կատարումով: Միջոցառումը ավարտվեց ճաշկերույթով:  

Հեղինակ՝ Հ. Մուրադյան