Օկոնոմիյակի պատրաստման օնլայն միջոցառում

Օկոնոմիյակի պատրաստման օնլայն միջոցառում

Share

2020 թ․հուլիսի 10(ուրբաթ օրը), ժամը 14:00-ին Հայ-ճապոնական կրթական և մշակութային փոխանակման կենտրոն «ԻՐՈՀԱ»ն իր անդամների հետ միասին պատրաստեցին ճապոնական շատ համեղ ուտեստ՝ օկոնոմիյակի(おこのみやき):

Ինչպես նախորդ միջոցառումը, այս միջոցառումը նույնպես անցկացվեց Zoom օնլայն հարթակում։

Մասնակցել ցանկացողներն նախօրոք պատրաստել էին բաղադրչները և իրական ժամանակում միասին պատրաստում էին: Վերջում համտեսեցին և կիսվեցին տպավորություններով: Բոլորի մոտ շատ համեղ էր ստացվել:

Նմանատիպ միջացառումները կորոնավիրոսով պայմանավորված այս ծանր պայմաններում բավականին ողջունելի են և հաճելի մասնակիցների համար։

オンラインイベント !お好み焼きを作ろう!-1

Բաղադրիչները հետևյալն են ՝
1. Միջին չափի կաղամբ- 1/4
2. Ըստ նախասիրության -հավի խաշած միս/ապխտած միս/նրբերշիկ- 150-200 գր.
3. ալյուր- 1 բաժակի չափ
4. ձու- 2 հատ
5. արգանակ- հավի կամ բանջարեղենի- 150 մլ
6. մայոնեզ
7. կետչուպ

Պատրաստման եղանակը

Սոուս:

2 ճ.գ. Մայոնեզ+2 ճ.գ. Կետչուպ

Օկոնոմիայակի

Հարել ձուն, ավելացնել արգանակը, այնուհետև ալյուրը այնքան, որ դառնա թույլ խմոր:

Կաղամբը մանր կտրատել: Կաղամբն ու միսը լցնել խմորի մեջ և լավ խառնել:

Հեղինակ՝ Հ. Մուրադյան