Մոչիցուկի՝ ճապոնական մոչի(բրնձե քաղցրավենիք) պատրաստելու արարողությունը  Իրոհա կենտրոնում(տեսանյութ)

Մոչիցուկի՝ ճապոնական մոչի(բրնձե քաղցրավենիք) պատրաստելու արարողությունը Իրոհա կենտրոնում(տեսանյութ)

Share

2018 թվականի հունվարի 28-ին ժամը 13:00-ից 15:00-ը Իրոհա կենտրոնում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած ճապոնական մոչիցուկի պատրաստելու միջոցառումը: Միջոցառման սկզբում   Իրոհա կենտրոն նախագահ Ռուզան Խոդիկյանը բացատրեց մոչի կերակրատեսակի մասին:

Այնուհետև կենտրոնի սաները, որոնք այս պահի դրությամբ մոտ 60-ից ավել են, և որոնցից համարյա կեսը ժամանակ էր գտել այդ օրը մասնակցել այդ միջոցառմանը սկսեցին իրենց լուման դնել մոչի պատրաստման մեջ:

Այնուհետև Ռուզան սենսեյը պատրաստած մոչին օսլայով շաղախելով մասնակիցների քանակով փոքրիկ գնդիկներ պատրաստեց

և դնելով բաժակների մեջ տվեց մասնակիցներին՝ խնդրելով մտնել խոհանոց և ստանալ մեկ զույգ հաշի (ուտելու փայտիկներ) և նախօրոք պատրաստված կարմիր լոբով ապուրի բաժինը

և վերադառնան մյուս ճանապարհով հյուրասենյակ և վայելեն այդ յուրօրինակ համեղ ճապոնական ուտեստը:

Հեղինակ՝ Հ. Մուրադյան