Ճապոնիան կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և առավելագույն զսպվածություն ցուցաբերել

Share

Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով առճակատման վերաբերյալ Ճապոնիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Օտակա Մասատոյի հայտարարությունը Ճապոնիան իր մտահոգությունն է հայտնում վերջերս հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով զինված առճակատման և դրա հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ։ Ճապոնիան կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և առավելագույն զսպվածություն ցուցաբերել։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերջնական կարգավորումն էական նշանակություն ունի կովկասյան տարածաշրջանի խաղաղության և կայունության համար: Ճապոնիան իր լիարժեք աջակցությունն է հայտնում երկու երկրների միջև հակամարտության հանգուցալուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին և ակնկալում է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորում։

նյութը վերցված է՝ https://www.aravot.am