Երևանի` վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնը հիմնադրվել է 2000թ.-ին: Լինելով տարածաշրջանում առաջատարը օրթոպեդիայի այդ բնագավառում`Կենտրոնը առաջարկում է բնածին և ձեռքբերովի օրթոպեդիկ խնդիրներով երեխաների և մեծահասակների բուժման ժամանակակից մեթոդներ: Մեր փորձը ներառում է այդ բնագավառում 30 տարվա ինտենսիվ աշխատանք: Անձնակազմի երկու բժիշկներ աշխատել և սովորել են անմիջապես մեթոդի հիմնադիր պրոֆեսոր Իլիզարովի ղեկավարությամբ, Կուրգանում: Բարեհաջող բուժվածների տոկոսը բարձր է: Մեր որակավորման աստիճանը թույլ է տալիս ներկայացնել Իլիզարովի մեթոդը տարբեր միջազգային սիմպոզիումներում, ինչպես նաև որակավորման բարձրացման նպատակով անցկացնել լեկցիաներ և ցուցադրական վիրահատություններ Ավստրալիայում, Դանիայում, Նորվեգիայում և ԱՄՆ-ում:
Օրթոպեդիայի և վնասվածքաբանության մեջ տարբեր խնդիրների բարեհաջող լուծմանը կից, մենք նաև զբաղվում ենք հասակի էսթետիկ ավելացումով և ստորին վերջույթների պրոպորցիաների և ձևի շտկումով: Մենք ունենք ներկայանալի փորձ: Առաջին վիրահատությունը ոտքերի ձևի ուղղման և սրունքների երկարացման նպատակով կատարվել է 1989թ.-ին: Այսօր մենք քիչ թվով կենտրոններից ենք, որտեղ բուժման նպատակով այցելում են բազմաթիվ երկրերից: Աշխատանքային փորձի հիման վրա մենք մշակել ենք ստորին վերջույթների տեսակների մեր դասկարգումը, որը թույլ է տալիս ճշտել բուժման նպատակը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում: Այդ խնդրի որոշման մեր մոտեցումը բազմիցս ներկայացվել և քննարկվել է ամենահեղինակավոր միջազգային կոնգրեսներում:
Մենք գտնվում ենք Նաիրի բժշկական կենտրոնում, որը կահավորված է ժամանակակից բժշկության պահանջներին համապատասխան: Ախտորոշիչ սարքավորումների լայն սպեկտորը ընդգրկում է ՄՌՏ, ԿՏ և այլ ժամանակակից սարքավորումներ: Վիրահատարանը և վերակենդանացման բաժանմունքը հագեցված են ամենաբարձր չափանիշներով, և ամբողջ կլինիկայում տեղադրված է օդափոխության կենտրոնացված համակարգ:
Մեր կենտրոնի կազմակերպած ամբուլատոր ապրելաձևը բարձր է գնահատվում այցելուների կողմից: Մենք փորձում ենք հնարավորինս ստեղծել տնային և ջերմ մթնոլորտ: Այցելուները ապահովվում են յուրատեսակ խոհանոցով, հաշվի առնելով նախընտրությունները: Մենք հետևում ենք սկզբունքին. “Բուժել ոչ թե հիվանդությունը, այլ հիվանդին”, և առաջարկում ենք ծառայությունների բազմակողմանի սպեկտր ներառելով հոգեբանական աջակցությունը: Դա ունի կարևոր նշանակություն: Չի կարելի թերագնահատել այն փաստը, որ ստորին վերջույթների էսթետիկ խնդիրների բուժումը դա, որպես օրենք, երկարատև, որոշ ֆիզիկական և սոցիալական սահմանափակումներով պրոցես է, հատկապես արտասամանցի այցելուների համար, ովքեր գտնվում են իրենց տնից հեռու: Կարդացեք նաև մեր հավելյալ ծառայությունների մասին:
Արշակ Է. ՄիրզոյանԱրշակ Էդվարդի Միրզոյան, բ.գ.դ., |
Գարսևան Ա. ՄալխասյանԳարսևան Ավետիքի Մալխասյան, |
Գարիկ Գ. ԶուռնաչյանԳարիկ Գագիկի Զուռնաչյան, Երևանի` |
Անատոլի Ս. ԳնունիԱնատոլի Սերգեյի Գնունի, |
Մարիետա ՍաղաթելյանՄարիետա Սաղաթելյան, Երևանի` |
Վահե ՄարգարյանՎահե Մարգարյան, Երևանի` |
Հակոբ ՄիքայելյանՀակոբ Միքայելյան, Երևանի` |
Դավիթ ԳրիգորյանԴավիթ Գրիգորյան, Երևանի` |
Source: legslengthen.com