Japan Tobacco Inc-ը (JT)

Share

JTI logo.n

Japan Tobacco Inc.-ը (JT), որի գլխամասային գրասենյակը գտնվում է Տոկիոյում, աշխարհի ամենախոշոր ծխախոտային ընկերություններից մեկն է: JT International (JTI) միջազգային ընկերությունը Japan Tobacco Inc.-ի միջազգային ստորաբաժանումն է, որը ձևավորվել է 1999թ. JT-ի կողմից R.J. Reynolds International ամերիկյան կոնցեռնի միջազգային ծխախոտային բիզնեսի ձեռք բերման արդյունքում: JTI-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Ժնևում, կազմակերպությունը ունի 25000 աշխատակից և գործում է աշխարհի ավելի քան 120 երկրներում:
JTI-ի սիգարետները առաջին անգամ Հայաստան են ներմուծվել 2000թ. օգոստոսին. JTI ընկերությունը Հայաստանում ներկայացուցչություն է հիմնել 2001 թվականի դեկտեմբերին:
Հայաստանյան շուկայում JTI-ի տեսականին ներկայացված է 5 ապրանքանիշային ընտանիքով` “Sobranie”, “Winston”, “Camel”, “LD” և “Monte Carlo”: JTI-ի սիգարետները Հայաստան և Կովկասի այլ երկրներ առաքվում են Ուկրաինայի և Ռուսաստանի գործարաններից: Հայաստանի Հանրապետությունում 2000թ.-ից ի վեր JTI-ի արտադրանքի ներկրողը և դիստրիբյուտորը հանդիսանում է «ԱՐՍՕՅԼ» ՓԲԸ-ն:

This is a thumbnail of an image