Ճապոնիայի երթևեկության համակարգը ամենաառաջավորներից մեկն է աշխարհում: Երկաթուղին հնարավորություն է ընձեռում հասնել երկրի գրեթե ցանկացած վայր: Բացի դրանից արագընթաց մայրուղիների համակարգը նույնպես լավ է զարգացած, ինչպես և երկրի ավիա համակարգը: Քաղաքներում երթևեկությունն ապահովում են ավտոբուսներն ու տաքսիները (շուրջօրյա), լաստանավերը Տոկիո, Օսակա և Կոբե քաղաքները կապում են Հոկայդո և Կյուսյու կղզիների գլխավոր նավահանգիստների հետ:
Ավելին Ճապոնիայի 2 ավիաընկերությունները («Japan Air Lines» և «All Nippon Airways») իրականացնում են միջազգային փոխադրումների ծառայություններ: Ճապոնիան նաև ընդունում է օտարերկրյա ավիաընկերությունների թռիչքները, որոնք թռիչքներ են իրականացնում մոլորակի գրեթե ցանկացած անկյուն:
Երկաթուղին Ճապոնիայում պատկանում է «Japan Rail ways» (JR) ընկերության խմբին, որը բաղկացած է 6 ընկերություններից, որոնք գործում են ողջ երկրով մեկ, ինչպես նաև այլ ընկերություններ, որոնք գործում են խոշոր քաղաքներից շատերում: JR ընկերության երկաթուղային ծառայությունը հայտնի է իր բարձրակարգ ճշգրտությամբ: Հետաքրքիր երթևեկության շարժում ունեցող քաղաք Տոկիոյում քաղաքամերձ մասերի գնացքները կանգ են առնում յուրաքանչյուր 1,5 րոպեն մեկ, առավելագույն ինտենսիվ երթևեկության ժամանակաընթացքում:
Գնացքները՝ «սրընթաց գնացքներ», ապահովում են գերարագ, շատ հուսալի ու ապահով երթևեկություն գրեթե Ճոպնիայի ողջ տարածքում: «Գնացքների» ճանապարհային ուղիները ներառում են հետևյալ ուղղությունները՝ Տոկայդո, Սանյո-օնդա, Կյուսյու, Տոխոկու, Նագանո, Ակիտա, Յամագատա և Ձյոեցու:
JR ընկերության հեռավոր միջքաղաքային գնացքներն են գերարագընթացները, սրընթաց գնացքները և սենյակներով և երկրորդ կարգի տեղերով արագընթացները: Կախված տարածությունից և ծառայության ձևից փոխադրման գները կարող են տատանվել: Քաղաքներում երթևեկության տոմսեր կարելի է գնել հատուկ առևտրային ավտոմատներից, որոնք տեղակայված են յուրաքանչյուր կայարանում:
«Japan Rail Pass»-երկաթուղային ընկերության փոխադրամիջոցմներ ողջ Ճապոնիայով մեկ
«Japan Rail Pass»-ը հիանալի գին և հարմարավետություն է ապահովում զբոսաշրջիկներին: «Japan Rail Pass» փոխադրումները կարելի է իրականացնել միայն Ճապոնիայի սահմաններում, իսկ հենց այս փոխադրումը հասանելի է միայն զբոսաշրջիկներին: Այն JR ընկերության ճանապարհային ուղիներով թույլատրում է երթևեկել անսահմանափակ քանակով, ինչպես նաև այդ ընկերությանը պատկանող ավտոբուսներով և լաստանավերով (երթուղիներ՝ մի քանի սահմանափակումներով):
«Japan Rail Pass» JR ընկերության սեփականատերերը առաջարկում են հատուկ զեղչեր այն հյուրանոցների արածքում, որոնք ներգրավված են JR խմբի մեջ: Եթե դուք երթևեկելիս ցույց եք տալիս «Japan Rail Pass»-ը, ապա դուք կստանաք մոտ 10% զեղչ:
Ավելի մանրամասն տեղեկություն կարող եք գտնել www.japanrailpass.netկայքում:
«Ragional Japan Rail Pass»-փոխադրամիջոց զբոսաշրջիկների համար Ճապոնիայի տարածաշրջաններում
Այն զբոսաշրջիկները, ովքեր պատրաստվում են ճանապարհորդել միայն Ճապոնիայի որոշակի տարածաշրջաններում, ապա կարող են լավագույն գներով ձեռք բերել երթևեկության հետևյալ տոմսերը՝ JRHOKKAIDORAILPASS Հոկայդո կղզիներով երթևեկելու համար, JREASTPASS Տոկիոյից Ճապոնիայի հյուսիս-արևելյան տարածքով ճանապարհորդելու համար, բացառությամբ Հոկայդո կղզիների, JR-WESTRAILPASS Կանսայի միջազգային օդանավակայանից Ճապոնիայի արևմտյան տարածաշրջանով ճանապարհորդելու համար, ինչպես նաև JR-KYUSHURAILPASS Կյուսյու կղզու ողջ տարածքով ճանապարհորդելու համար: Աավելին այս ճանապարհորդությունները զբոսաշրջիկներին տալիս են նաև մի քանի լրացուցիչ առավելություններ:
նյութը վերցված է՝ http://visitjapan.ru/sovety-puteshestvennikam/transportnaja-sistema/