Ճարտարապետությունը Ճապոնիայում

Ճարտարապետությունը Ճապոնիայում

Share

Ճարտարապետությունը Ճապոնիայում, ինչպես և շատ այլ բաներ այս երկրում, իր մեջ է ներառում վաղ հնագույն հուշարձանները և ժամանակակից վարպետության գլուխգործոցները: Աշխարհի հնուց պահպանված բոլոր կառույցները (VI դար) գտնվում են Ճապոնիայում: Սակայն գերժամանակակից կառույցներն ու ճարտարապետական հուշարձանները այստեղ բավականին շատ են:
Ճարտարապետության հզոր խթանը, ինչպես և Ճապոնիայի ողջ մշակույթը, բուդդիզմի ընդունման հետևանք է: Մինչև XIX դար ճարտարապետության մեջ հիմնական կողմնորոշումը՝ Չինաստանն էր, սակայն ճապոնացի ճարտարապետները միշտ արտերկրյա նմուշները վերածում էին իսկական ճապոնական գլուխգործոցների:
Այն մասին թե ինչպիսի տեսք ուներ Ճապոնիայում բուդդայական ճարտարապետությունը կարելի է դատել Իսե և Իձումո սինտոյական սրբավայրերից: Ներկայիս կառույցները հին չեն, սակայն վերարտադրում են հին, արտահայտիչ ձևեր, օրինակ անտառով շրջապատված տներ՝ երկար սյուների վրա, դրանք ունեին բարձր ճակատային տանիքներ՝ մեծ հովանոցով և խաչաձև դուրս ցցված սյուներով: XIX դարում այս հուշարձանները վերակառուցելիս հիմնվում էին մեծամասամբ Ճապոնիայի սինտոյական սրբավայրերի հիմքի վրա: Սինտոյական սրբավայրերի բնորոշիչ առանձնահատկությունը տորիի դարպասներն էին, որ մատնանշում էին սահմանները դեպի սուրբ տարածք: Երկրի խորհրդանիշերից մեկը ջրի մեջ վեր խոյացող Իցուկուսիմայի տորի սրբավայրն է (Հերոսիմայից արևմուտք):
Ճապոնիայի հնագույն բուդդիստական վանքերը գտնվում են Նարա պրեֆեկտուրայում և վերջինիս շրջակայքում: Սրանք լայնածավալ, ճշգրիտ գծագրված համալիրներ են: Ուղղանկյուն բակի կենտրոնում սովորաբար գտնվում է ուղղանկյուն գծագրված կոնդո կառույցը («ոսկե սրահ», որտեղ խոնարհվում են՝ մեծարելով սրբերին) և պագոդան, որը բազմահարկ կամարով աշտարակ է: Նրա երկայնքով տարածվում է գանձատունը, զանգակատունը և այլ լրացուցիչ շինություններ: Հատկապես ընդգծված են հիմնական փառահեղ դարպասները (նանդայմո), որը տարածվում է հարավային մասից: Ճապոնիայի ամենահին վանքը Հորյուձին է՝ Նարա պրեֆետուրայում, որում պահպանվել են տասնյակ հնագույն շինություններ (շատերը VI-VIII դարերից), եզակի որմնանկարներ, քանդակների թանկագին հավաքածուներ: Նարա պրեֆեկտուրաի առավել փառահեղ վանք է Տոդայձին, նրա գլխավոր տաճարը (Դաիբոււցուդեն) «բուդդայի փառահեղ սրահ», վերջին վերականգնողական աշխատանքները սկսել են XVIII դարում: Այն աշխարհի խոշորագույն փայտե կառույցն է (57 X 50 մ, բարձրությունը՝ 48 մ):
XIII դարում նրանում վեր խոյացավ վանքի մի նոր տեսակ՝ ձեն դպրոցները, որում բոլոր շինությունները կառուցվում են հյուսիսից հարավ առանցքի երկայնքով, հերթով բացվելով ուխտագնացների առջև: Որպես կանոն, ձեն տաճարները կանգնեցված էին անտառային լեռնալանջերին և կատարելապես պատկերված էին բնության մեջ: Նրանցում տեղակայված էին լանդշաֆտային զբոսայգիներ և այսպես կոչված «քարքարոտ զբասայգիներ»: Բավականին հայտնի է «հինգ մեծ տաճարների ձենը» Կամակուրայում՝ Տոկիոյի մոտակայքում, մինչև XIII դար: Սակայն հիմնականում ավելի ուշ պահպանված, համեմատաբար փոքր կառույցները, վանքերը հիանալի ձևով պահպանել են  աղոթքային մթնոլորտը, որ ներթափանցելով բնության հետ, ստեղծում են սերտ շփում:
Ճապոնիայի աշխարհիկ ճարտարապետությունը մեզ է հասել բավականին ուշ նմուշներով: Նրանց մեջ տպավորիչ են ֆեոդալական ամրոցները՝ XVI կեսերին և XVII սկզբին վերադառնալով հիմնականում ներիշխանական դարաշրջան: Այս գեղատեսիլ, բազմահարկ, փայտե կառույցները ստեղծված են ամուր քարե հիմքի վրա և շրջապատված են ցածր պարիսպներով՝ բաստիոններով և փոսիկներով: Նրանցից խոշորագույնն է Հիմեձին, Կոբեի մոտակայքում (1601-1609)՝ ավելի քան 80 շինություններից կազմված համալիր:
Աշխարհի արարումից հետո, որը նշանավորվեց Էդո դարաշրջանի ի հայտ գալով (1603-1868), Ճապոնիայում լայն թափ ստացավ թագավորական պալատների կառուցումը: Ի տարբերություն ամրոցների, այն որպես կանոն միահարկ կառույցներ էին, որոնք բաղկացած էին խմբավորված համաչափ  շինություններից: Առաջինները ներառվել են ամրոցների համակարգում, օրինակ Նինոմարու խոշոր թագավորական պալատը Նիձյո ամրոցում (1601-1626) Կիոտոյի կենտրոնում: Մնացածները կառուցվել են որպես պարտեզ-զբոսայգիների կենտրոններ, կալվածքներ, նրանց մեջ ավելի հայտնի է կայսերական կալվածքի թագավորական պալատը Կիոտոյի մոտակայքում (1610, 1650), որը Ճապոնիայի ճարտարապետության բավականին կատարյալ կառույցներից է: Ինչպես և այլ ավանդական շինություններ, թագավորական պալատները նույնպես եղել են հենակառույցներ, պատերը չունեին կառուցողական գործառույթ, այդ իսկ պատճառով հաճախ փոխարինվում էին լայն բացվածքներով զարդարված բնապատկերներով, շարժական միջնապատերով, ինչը շատ առումներով ինտերիերի և բնության միջև վերածվում էր սահմանագծի: Այսպիսով ի շնորհիվ անփայլ փայտյա հենարանների, փայտյա հատակի, սենյակներում փռված տատամի գորգերի և թղթե միջնապատերի բնության հետ կապվածությունն ու իրականության զգացումը ուժեղանում էր:
Ճապոնիայի հնագույն ճարտարապետության հուշարձաններից բացի կան նաև շատ այլ ժամանակակից կառույցներ, որոնք զարմացնում են իրենց անսովոր տեսքով:

նյութը վերցված է՝ http://visitjapan.ru/japan/arhitektura/