2016 թվականի մայիսի 21-ին Մուսա լեռ հուշահամալիրում ժամը 11-ից 14:30 տեղի ունեցավ թվով արդեն 6-րդ տոլմայի ավանդական փառատոնը: Փառատոին մասնակցում էին առաջատար ռեստորանների հայ և այլազգի խոհարարներ, ինչպես նաև անհատներ:
Տոլման հինավուրց կերակրատեսակ է, որը հայտնի է եղել մ.թ.ա. 8-րդ դարից՝ ուրարտական պետության ժամանակներից։
Փառատոնի սկզբում եղան երաժշտական հիանալի կատարումներ:
Իսկ վերջում՝չափումներից հետո, ժյուրին հայտարարեց 2016 թվականի տոլմայի փառատոնի 3 մեծ տոլմաները: Ժյուրիի նախագահը հպարտությամբ հայտնեց, որ եթե 2015 թվականի ամենամեծ տոլման Աֆրիկյան Պանդոկի պատրաստած 10 մետրանոց տոլման էր, 2016 թվականի 3-րդ տեղ գրաված տոլման արդեն իսկ 15 մետր 50 սանտիմետրանոց է, որը պատրաստել էր Ծաղկունք ընկերությունը:2-րդ տեղում Տրիո թիմի 16 մետր 20 սանտիմետրանոց տոլման էր:
Իսկ առաջին տեղը գրավեց Արտ լաջի 23 մետրանոց տոլման:
Հեղինակ՝ Հ. Մուրադյան